Մշակույթ

«Կամուրջ» մշակութային կենտրոնը Երևանում կներկայացնի «Ծաղկունք» միջազգային 7-րդ փառատոնը

1 րոպեի ընթերցում

«Կամուրջ» մշակութային կենտրոնը Երևանում կներկայացնի «Ծաղկունք» միջազգային 7-րդ փառատոնը

«Կամուրջ» մշակութային կենտրոնը կազմակերպում և անցկացնում է լայնածավալ  թեմատիկ համերգային ու փառատոնային ծրագրեր ինչպես Հայաստանում, այնպես  էլ Հայաստանի սահմաններից դուրս: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Կամուրջ» մշակութային կենտրոնն ապրիլի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կներկայացնի երկար սպասված, աննախադեպ «Ծաղկունք» միջազգային 7-րդ փառատոնը։

Իր տեսակով այն իսկական տոն կդառնա պարասերների համար։  

Հանդես կգան հայտնի պարային անսամբլներ և երգչախմբեր ՀՀ բոլոր մարզերից, ինչպես նաև պարային խմբեր Գերմանիայից, Ուկրաինայից, Վրաստանից, Ռուսաստանից ու Հունաստանից: Փառատոնը նշանակալից կդառնա  տարբեր ազգերին հատուկ  յուրօրինակ կատարումներով: Փառատոնին կնախորդի յուրատեսակ արարողություն. կկայանա մասնակից խմբերի շքերթ-հանդիսություն, որը կեզրափակվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցով: 

Փառատոնը նպատակ ունի ավելի զարգացնել միջմշակութային կապերը ազգերի միջև:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում