Չինաստանը վճռական հակաքայլեր կձեռնարկի ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքային միջոցների խստացման դեպքում

2 րոպեի ընթերցում

Չինաստանը վճռական հակաքայլեր կձեռնարկի իր իրավունքները և շահերը պաշտպանելու համար, եթե Միացյալ Նահանգները խստացնի իր մաքսատուրքերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը՝ վկայակոչելով Չինաստանի առևտրի նախարարության խոսնակին:

Այս մեկնաբանություններն արվել են այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները սպառնացել է լրացուցիչ 50% մաքսատուրքեր սահմանել չինական ապրանքների նկատմամբ, ինչին, ըստ խոսնակի, Չինաստանը կտրականապես դեմ է:

Նախարարության խոսնակը նշել է, որ «Չինաստանի դեմ ԱՄՆ-ի, այսպես կոչված, «փոխադարձ մաքսատուրքերը» անհիմն են և միակողմանի ահաբեկման գործելակերպ»։

Ըստ գերատեսչության՝ Չինաստանի ընդունած հակաքայլերը լիովին օրինական գործողություններ են՝ ուղղված երկրի ինքնիշխանության, անվտանգության և զարգացման շահերի պաշտպանությանը, ինչպես նաև նորմալ միջազգային առևտրային կարգի պահպանմանը։

Միացյալ Նահանգներ

Չինաստանը 34%-ի չափով պատասխան մաքսատուրքեր է սահմանում ԱՄՆ-ից ներմուծվող ամբողջ արտադրանքի համար

Խոսնակը նշել է, որ Չինաստանը երբեք չի ընդունի ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի սպառնալիքի միջոցով իրականացվող շանտաժը և դրա դեմ «կպայքարի մինչև վերջ»։

«Չինաստանը կրկնում է, որ առևտրային պատերազմում հաղթողներ չեն լինում, իսկ հովանավորչությունը ոչ մի տեղ չի տանում.... Չինաստանը Միացյալ Նահանգներին հորդորում է շտկել բոլոր սխալ արարքները, չեղարկել մաքսատուրքային բոլոր միակողմանի միջոցները Չինաստանի նկատմամբ, դադարեցնել իր տնտեսական և առևտրային ճնշումները և Չինաստանի հետ տարաձայնությունները լուծել ինչպես հարկն է՝ հավասարազոր երկխոսության միջոցով՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա», - ասել է խոսնակը։

Ապրիլի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ներմուծվող ապրանքների համար նվազագույն մաքսատուրք է սահմանում 10%-ի չափով: Առանձին պետությունների համար նա սահմանել է անհատական ​մաքսատուրքեր։ Մասնավորապես, չինական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը կազմում են 34%:

Հայերեն English Русский

Թուրքիան և ԱՄՆ-ն պատրաստակամություն են հայտնել նպաստել Ուկրաինայում խաղաղ գործընթացին

Գեղարքունիքի մարզային գրադարանում նշվել է Հովհաննես Շիրազի ծննդյան 111-րդ տարեդարձը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը խոստացել է դեֆոլտ թույլ չտալ

Հայկական ոլորտային կազմակերպությունները միասնական տաղավարով մասնակցում են  «ԴԵՖԵԱ 2025» պաշտպանական ցուցահանդեսին

Օտարերկրացուց սինթետիկ թմրամիջոց ձեռք բերած երիտասարդը ձերբակալվել է

Պուտինն ու Նեթանյահուն քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում

Լևոն Տեր-Պետրոսյանը վիրահատվել է

Արտաշատի մոտ չորս ավտոմեքենաների բախման հետևանքով երեք մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Եմենի մայրաքաղաքին Իսրայելի պաշտպանության բանակի կողմից հասցված հարվածների հետևանքով երեք մարդ է զոհվել

Ռադայի կոմիտեն վավերացման է ներկայացրել ԱՄՆ-ի հետ հանածոների մասին համաձայնագիրը