Սպորտ

«Սարդարապատ»-ի նախաձեռնությամբ «Ատլետիկո»-ն կրկին ճամբար կանցկանցի Հայաստանում

1 րոպեի ընթերցում

Իսպանական «Ատլետիկո Մադրիդ» ֆուտբոլային ակումբն այս տարի նույնպես «Սարդարապատ» ֆուտբոլային ակումբի նախաձեռնությամբ ճամբար կանցկացնի Հայաստանում: 

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Սարդարապատ» ակումբի մամուլի ծառայությունից: Ճամբարը տեղի կունենա հուլիսի 7-11-ը Արմավիրի քաղաքային մարզադաշտում և նախատեսված կլինի 6-18 տարեկան աղջիկների և տղաների համար։ Ճամբարին կկարողանան մասնակցել ինչպես որոշակի փորձառություն ունեցող, այնպես էլ ֆուտբոլում իրենց առաջին քայլերն անող երեխաներն ու պատանիները: «Ատլետիկո»-ի ակադեմիայի մարզիչներն աշխատելու են ծրագրերով, որոնք նախատեսված են լինելու բոլոր խաղամակարդակների համար։ 

Անցած տարի անցկացված ճամբարը մեծ հետաքրքրություն առաջացրեց. մասնակիցները ոչ միայն հայաստանցի երեխաներն ու պատանիներն էին, այլև նրանց հասակակիցները սփյուռքից: 

Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 31-ն է։

Հայերեն

Գյումրիից նոր ուղղությամբ թռիչք իրականացնող ավիաընկերությունը կստանա աջակցություն կառավարությունից

Հաստատվել են բուհերի 2025-2026 ուստարվա առկա ուսուցմամբ ընդունելության վճարովի տեղերը

Սուրբ Պետրոսի տաճարում մեկնարկել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հրաժեշտի արարողությունը

Ֆասթ Բանկը թվային ինքնության մատակարար ընկերության՝ imID հիմնադիր խորհրդի անդամ և բաժնետեր է

Գիտության ոլորտի ֆինանսավորումը կախված է նաև գիտնականներից և նրանց նախաձեռնություններից. ՀՀ նախագահ

Գեղարքունիքի մարզային գրադարանում կայացել է Մարտիրոս Սարյանի 145-ամյակին նվիրված միջոցառում

Մեր պարտքն է դատապարտել ոճրագործներին. Բուլղարիայի խորհրդարանի պատգամավորի հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

Ռուսաստանը ռեկորդային թվով օտարերկրացիների արտաքսման վճիռ է կայացրել 2024 թվականին

Եվրամիության երկրների ավելի քան կեսը 2024 թվականին ավելացրել է պետական ​​պարտքը

Կանանց ներուժը պետք է լիարժեք օգտագործել տարբեր ոլորտներում․ վարչապետ