ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի հետ կապված գործողությունների ծրագիրը Հայաստանին կներկայացվի հունիսին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի համար ԵՄ մուտքի արտոնագրի (վիզաների)  ազատականացման գործընթացն ակտիվ փուլում է։ Մեկնարկել է եվրոպական փորձագիտական առաքելության երկրորդ այցը Հայաստան։ Առաջին այցը տեղի էր ունեցել ընթացիկ տարվա փետրվարի 10-ին։ Երկրորդ այցը մեկնարկում է ապրիլի 7-ից և տևելու է 5 աշխատանքային օր։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը նշեց, որ յուրաքանչյուր այցից հետո պատրաստվում է զեկույց։

«Այս այցերից հետո, ընդհանուր առմամբ, ունենալու ենք երկու զեկույց։ Դրանց  հետ կապված մենք առաջարկներ ներկայացնելու, շտկումներ կատարելու հնարավորություն ենք ունենալու։ Մինչև հունիս արդեն կմշակվի բուն գործողությունների ծրագիրը, որն այլևս բանակցելի փաստաթուղթ չի լինելու։ Որքան էլ այլ երկրների փորձով մենք պատկերացնում ենք, թե այնտեղ ինչ է գրված լինելու, ամեն դեպքում, երբ փաստաթուղթը կունենանք, ըստ սահմանված թիրախների կկարողանանք ավելի կոնկրետ կանխատեսումներ անել, թե ինչ է պահանջվում։ Ասեմ, որ ամենաբարդ ենթակառուցվածքը, որը նաև նորություն էր Հայաստանի համար, կենսաչափական անձանգրի ներդրումն է, որի շուրջ աշխատանքներն ընթացքի մեջ են»,-ասաց Նելլի Դավթյանը։

Ինչ վերաբերում է վիզաների ազատականացման հնարավոր ժամկետներին, ապա Նելլի Դավթյանը նշեց, որ դեռ վաղ է կոնկրետ ժամկետներ նշելը։ Հաշվի առնելով, որ Մոլդովայի դեպքում 4, Վրաստանի պարագայում 5 տարի է պահանջվել, ապա համանման ժամկետներ ակնկալվում է նաև Հայաստանի դեպքում։ 

2024 թվականի սեպտեմբերի 9-ին Հայաստան էր ժամանել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կենսակերպի հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասը։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումից հետո կողմերը հանդես են եկել հայտարարություններով՝ ազդարարելով ԵՄ մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը:

Հայերեն العربية English Français Русский Türkçe 中文

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար