Զինծառայողների մահվան դեպքերի թիվը նվազել է 50 տոկոսով

3 րոպեի ընթերցում

Զինված ուժերում և այլ զորքերում արձանագրված դեպքերի թիվը 2024 թվականին կազմել է 2093՝ 2023 թվականի 2358-ի դիմաց։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ գլխավոր դատախազության 2024 թվականի գործունեության հաղորդման մեջ։ 

Արձանագրվել է 265 դեպքով կամ 11.2 տոկոսով նվազում։ Դրանցից 762-ը (36.4 տոկոս) եղել են պատահարներ, 1331-ը (63.6 տոկոս)՝ հանցագործություններ։ 

Հանցագործությունների ընդհանուր թվի նվազումը կազմել է 224 դեպք կամ 14.4 տոկոս։ Զինվորական հանցագործությունները նվազել են 132-ով (15.6 տոկոս), իսկ այլ հանցագործությունները՝ 92-ով (13 տոկոս )։ Դատախազությունը դա պայմանավորում է զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացմամբ և սահմանային լարվածության հարաբերական թուլացմամբ։ 

2023-ին արձանագրված 1555 հանցագործություններից 320-ը եղել են ծանր և առանձնապես ծանր, իսկ 2024-ին ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թիվը 217 է եղել՝ նվազելով 103-ով կամ 32.2 տոկոսով։ Մասնավորապես, 2024-ին արձանագրվել է 178 ծանր և 39 առանձնապես ծանր հանցագործություն, ինչը 2023-ի համեմատությամբ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերի 50 տոկոսի նվազում է։

Այս 39 դեպքերից նշվել են՝ հակառակորդի կողմից կատարված սպանություն՝ 3, սպանության փորձ՝ 14, սպանություն՝ 9, խոշտանգում՝ 6, թմրամիջոցների ապօրինի իրացում՝ 4, անզգուշությամբ մահ՝ 2, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ՝ 1։

2024 թվականին արձանագրվել է զինծառայողների մահվան 27 դեպք, այն դեպքում երբ 2023-ին դրանց թիվը կազմել էր 54։ Նվազումը կազմել է 50 տոկոս։ Այս ցուցանիշի նվազումը պայմանավորված է հատկապես հակառակորդի կողմից սպանության դեպքերի էական նվազմամբ (2024-ին՝ 4, 2023-ին՝ 19) և ռազմամթերքի հետ վարվելու կանոնների խախտման դեպքերի բացակայությամբ, որոնք 2023-ին հանգեցրել էին 17 զինծառայողի մահվան։

Մահվան դեպքերի բաշխվածությունը հետևյալն է․ հակառակորդի կողմից սպանություն՝ 4, սպանություն՝ 5, անզգուշությամբ ինքնասպանության հասցնել՝ 7, ճանապարհատրանսպորտային պատահար՝ 4, մարտական մեքենա վարելու կանոնների խախտում՝ 1, ավիավթար՝ 2, հիվանդություն՝ 3, դժբախտ պատահար՝ 1։ 

Հայերեն Español

Թրամփը Չինաստանի հետ իր հարաբերություններն անվանել է հիանալի և մեծ հաղթանակ երկու երկրների համար

Ֆրանսիայում թոշակառուները դուրս են եկել փողոց՝ բողոքելու ցածր թոշակների դեմ

Հայաստանը և ԵՄ-ն կարևորել են ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված գործընկերության շարունակական ամրապնդումը

Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի

ԵՄ-ն ռուսաստանցիների համար չեղարկել է Եվրոպայում ուսանելու «Էրազմուս» կրթաթոշակը

Սաուդյան Արաբիան հաստատում է, որ հութիների հարձակման հետևանքով վնասվել է Էր-Ռիադի ամենաբարձր շենքը

Պորտուգալիայում տներ և փողոցներ են հեղեղվել հորդառատ անձրևների ու սողանքների պատճառով

Ռոբերտ Աբիսողոմոնյանը միջազգային համաժողովում կարևորել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Մյանմարին մեղավոր է ճանաչել ռոհինջաների ցեղասպանության մեջ

Նազելի լիճը լուսավորվել է կապույտ գույնով՝ խորհրդանշելով մաքուր, անվտանգ և առողջ միջավայրում մեծանալու երեխաների իրավունքը