Իրավունք

2024 թվականին աճել է հետախուզվող մեղադրյալների թիվը, բայց ավելացել է նաև հայտնաբերման ցուցանիշը

1 րոպեի ընթերցում

2024 թվականին աճել է հետախուզվող մեղադրյալների թիվը, բայց ավելացել է նաև հայտնաբերման ցուցանիշը

2024 թվականին հետախուզվել է 16 007 մեղադրյալ, ինչը նախորդ տարվա համեմատ ավելացել է 1098-ով կամ 7.4 տոկոսով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ գլխավոր դատախազության 2024 թվականի գործունեության հաղորդման մեջ։

Հայտնաբերվել է 2196 հետախուզվող անձ, ինչը կազմում է 13.7 տոկոս։ Համեմատության համար՝ 2023 թվականին հետախուզվել էր 14 909 անձ, հայտնաբերվածների թիվը՝ 1877 կամ 12.6 տոկոս։

Այսպիսով՝ հայտնաբերման քանակական ցուցանիշը 2024-ին ավելացել է 319-ով կամ 17 տոկոսով, իսկ տոկոսային ցուցանիշը՝ 1.1 տոկոսային կետով։

Հաշվի առնելով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածով (զինվորական ծառայությունից խուսափելը և զորակոչից թաքնվելը) հետախուզվողների թիվը գերակշռող է ընդհանուր պատկերի մեջ, դատախազությունը ներկայացրել է նաև առանձին վիճակագրություն՝ բացառելով այս հոդվածով հետապնդվողներին։

2024 թվականին առանց 461-րդ հոդվածով հետապնդվողների հետախուզվել է 5097 մեղադրյալ, հայտնաբերվել է 1635-ը կամ 32.1 տոկոս։ 2023 թվականին այդ ցուցանիշը կազմել է 4581 հետախուզվող, հայտնաբերվել էր 1479-ը կամ 32.3 տոկոս։

Այսպիսով՝ 2024 թվականին աճել է հետախուզվողների թիվը 516-ով կամ 11.3 տոկոսով, իսկ հայտնաբերման տոկոսը գրեթե անփոփոխ է մնացել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում