Իսրայելը դարձյալ հարվածել է Լիբանանի հարավին. կա 2 զոհ

2 րոպեի ընթերցում

Իսրայելական ռազմական օդանավերի կողմից Լիբանանի հարավում գտնվող Զիբկին գյուղաքաղաքի վրա իրականացված գրոհի հետևանքով երկու մարդ զոհվել, ևս երկու սիրիացի բանվոր վիրավորվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Syria TV-ն։

Ըստ հրապարակման՝ Իսրայելը թիրախավորել է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող էքսկավատորը։

Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը հաղորդել է, որ իսրայելական ռազմական ուղղաթիռը հրթիռ է արձակել Այթա աշ-Շաաբ բնակավայրի ուղղությամբ, սակայն այն չի պայթել։

Իսրայելական ուժերը հրետանային ու բռնկվող ռումբեր են նետել Հուլա բնակավայրի ուղղությամբ, նաև թիրախավորել են Տայիբա բնակավայրը։

2023 թ. հոկտեմբերից, Գազայի հատվածում ռազմական գործողություններին զուգահեռ, «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև սկսվել էր սահմանային առճակատում։ 2024 թ. սեպտեմբերի 23-ից այն վերաճել էր լայնամասշտաբ պատերազմի, որի հետևանքով Լիբանանում զոհվել էր ավելի քան 4000 մարդ, 17 000 մարդ՝ վիրավորվել։ 

Չնայած 2024 թ. նոյեմբերի 27-ին ուժի մեջ մտած հրադադարի մասին համաձայնագրին, շարունակվում են փոխադարձ մեղադրանքները հրադադարը խախտելու վերաբերյալ։

Իսրայելը չի ավարտել իր ուժերի դուրսբերումը հարավային Լիբանանից և շարունակում է վերահսկել լիբանանյան 5 կարևոր բլուրները։

Հայերեն Русский

Իրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար

Ստամբուլում յոթհարկանի շենք է մասնակի փլուզվել․ նախնական տվյալներով՝ կա 2 զոհ

Էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտայի 98 տոկոսն օգտագործվել է դիլեր չհանդիսացող ներմուծողների կողմից

ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկման այց են իրականացրել Վարդենիսի շուրջօրյա խնամքի կենտրոն

Հայաստանի ըմբիշներն աշխարհի առաջնությանը կմասնակցեն ամբողջական կազմով

Ստեղծվել է ՌԴ Իրկուտսկի մարզից ՀՀ ժանտախտի ներբերման և տարածման կանխարգելման միջոցառումների միջգերատեսչական հանձնաժողով

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա

Թբիլիսիում բացվել է «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» ցուցահանդեսը

Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գալա համերգը Թբիլիսիում

Հնդկաստանն անընդունելի է համարում Սաուդյան Արաբիայի օդանավակայանների ուղղությամբ հութիների հարձակումները