Իրան

Իրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար

1 րոպեի ընթերցում

Իրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ղեկավար Մոհամմադ Էսլամին հայտարարել է, որ երկրի միջուկային արդյունաբերության դեմ կիրառվող պատժամիջոցները, սպառնալիքներն ու հարձակումները չեն կարողացել կասեցնել Իրանի առաջընթացը առողջապահության ոլորտում։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։

Հոկտեմբերի 8-ին ելույթ ունենալով մանկական քաղցկեղի ախտորոշման և բուժման կենտրոնի բացման արարողության ժամանակ՝ Էսլամին նշել է, որ ԻԱԷԿ-ն առողջապահությունը և սննդի անվտանգությունը համարում է երկրի զարգացման ռազմավարական ուղղություն։

«Մենք հպարտ ենք, որ կարողանում ենք շարունակել առաջընթացի ճանապարհը՝ չնայած երկրի միջուկային արդյունաբերության նկատմամբ բոլոր ճնշումներին, պատժամիջոցներին, սպառնալիքներին և հարձակումներին։

Չնայած այս հանգամանքներին՝ մեր գործընկերներին հաջողվել է հաջողությամբ իրականացնել իրենց առաքելությունը և պահպանել երկրի առաջընթացը գիտության առաջնագծում»,- ասել է նա։

Նրա խոսքով` «Իրանն ընդլայնել է իր ռադիոդեղագործական արտադրանքի տեսականին՝ հավասարվելով առաջատար երկրներին»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում