Շարժական լայնաշերտ կապի 5G տեխնոլոգիան Հայաստանում առավել լայն տարածում կունենա. ԲՏԱ նախարար

2 րոպեի ընթերցում

Շարժական լայնաշերտ կապի 5G տեխնոլոգիան Հայաստանում առավել լայն տարածում կունենա. ցանցերի շարունակական զարգացումն ապահովելուն ուղղված հերթական կարևոր քայլն արված է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ նշելով, որ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ՝ «Վիվա Արմենիա»  ընկերությանը 10 տարի ժամկետով տրամադրվել են 2300-2350ՄՀց և 2350-2400ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածներ՝ շարժական լայնաշերտ կապի 5G տեխնոլոգիան առավել լայն տարածելու համար։ Ընկերությունը պետական բյուջե է փոխանցել 2.5 միլիարդ ՀՀ դրամ։

««Վիվա Արմենիա» ընկերությունը ստանձնել է հետևյալ պարտավորությունները՝ 3 տարում՝ մայրուղիների 98 տոկոսը ծածկել շարժական ինտերնետով, դրանցից  առնվազն 10 տոկոսը՝ 5G տեխնոլոգիայով: Յուրաքանչյուր նոր մայրուղի՝ շահագործումից հետո 3 տարում՝ 98 տոկոսը շարժական ինտերնետով, 10 տոկոսը՝ 5G-ով: 3 տարում՝ Երևան, Գյումրի, Վանաձոր, Կապան քաղաքների տարածքի 20 տոկոսը՝ 5G-ով, Ինժեներական քաղաք, Զվարթնոց, Գյումրու, Կապանի օդանավակայանները և բոլոր սահմանային գործող և նոր մաքսակետերը ծածկել լիարժեք 5G ծածկույթով: Ինչպես նաև 5 տարում՝ վերոնշյալ 4 քաղաքների 40 տոկոսը՝ 5G ծածկույթով, իսկ Ակադեմիական քաղաքի ամբողջ տարածքը՝ 5G-ով: 7 տարում՝

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքային բնակավայրի 60 տոկոսը ապահովել՝ 5G տեխնոլոգիայով»,- գրել է նախարարը:

Հայրապետյանը նշել է, որ այս քայլը նշանավորում է նոր փուլ Հայաստանի թվային զարգացման ճանապարհին։

Հայերեն العربية English

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ