Հութիները հայտարարել են Թել Ավիվի տարածքում ռազմական թիրախի վրա հարձակման մասին

1 րոպեի ընթերցում

Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» շարժման անդամները անօդաչու թռչող սարքով հարձակվել են Թել Ավիվի տարածքում գտնվող ռազմական օբյեկտի վրա և Սաադա նահանգի վրա՝ խոցելով F360 հետախուզական ինքնաթիռը, որը գործում էր ի շահ ԱՄՆ-ի և Իսրայելի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է շարժման ռազմական խոսնակ Յահյա Սարիան:

Նշվում է, որ «Gant Shark F360» հետախուզական ինքնաթիռը հատուկ առաքելություն էր իրականացնում Սաադա նահանգում:

Իսրայելական բանակն իր հերթին ավելի վաղ հայտնել էր, որ անօդաչու թռչող սարք է որսացել, որը երկրին մոտենում էր արևելքից:

Հութիները վերսկսել են հարձակումները Իսրայելի տարածքի վրա, որոնք դադարեցվել էին հունվարին՝ Պաղեստինի Գազայի հատվածում զինադադար սկսելուց հետո: Ավելի վաղ Հութիների առաջնորդ Աբդել Մալիկ ալ Հութին նախազգուշացրել էր, որ «Անսար Ալլահը» կվերսկսի հարձակումները Կարմիր և Արաբական ծովերում Իսրայելի հետ կապված նավերի վրա, եթե Իսրայելը շարունակի Գազայի հատվածի շրջափակումը։

Հայերեն Русский

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով