1 րոպեի ընթերցում
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգային տարբեր հարցեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատվիրակությունը Հայաստան էր ժամանել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով ապրիլի 1-ի երեկոյան:
Հանդիպումների շարքը սկսվել է Ալեն Սիմոնյանի և Վիետնամի ԱԺ նախագահ Չան Թան Մանի առանձնազրույցով, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Ապա դրան հաջորդել է պատվիրակությունների՝ ընդլայնված կազմով հանդիպումը:
Կայացած հանդիպումների առանցքում են եղել միջխորհրդարանական համագործակցությանը, բարեկամական խմբերի շփումների ակտիվացմանը, տնտեսական փոխգործակցության ընդլայնմանն ու տարածաշրջանի անվտանգությանը վերաբերող հարցերը: Քննարկվել են նաև երկու երկրների Ազգային ժողովների աշխատակազմերի փոխգործակցության հնարավորությունները: