Աշխարհ

Աշխարհը կարձագանքի ԱՄՆ-ի կողմից սանձազերծված մաքսատուրքերի պատերազմին. Մադուրո

1 րոպեի ընթերցում

Աշխարհը կարձագանքի ԱՄՆ-ի կողմից սանձազերծված մաքսատուրքերի պատերազմին. Մադուրո

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատերազմ է սկսել ամբողջ աշխարհի դեմ՝ իր երկիրը ազատագրելու պատրվակով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոն՝ կասկածի տակ դնելով Վաշինգտոնի կողմից մաքսատուրքերը բարձրացնելու պատրվակը։

«Թրամփն ասաց, որ եկել է ԱՄՆ-ի ազատագրման օրը: Ես հարցնում եմ՝ ԱՄՆ-ն պետք է ազատվի աշխարհի՞ց, թե՞ աշխարհը պետք է ազատվի Միացյալ Նահանգներից: Ո՞րն է ճշմարտությունը: Ո՞վ է ազատագրվել ումից: Սա սանձազերծված պատերազմ է, որին արձագանքում է յուրաքանչյուր երկիր, և ողջ մարդկությունը կարձագանքի»,-ասել է Մադուրոն:

Վենեսուելայի առաջնորդն այդ առնչությամբ ասել է, որ իր երկիրը, բարեբախտաբար, կախված չէ ԱՄՆ-ից և կառուցում է իր ճանապարհը՝ հաղթահարելով արտաքին դժվարությունները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում