Տնտեսություն

Ֆինանսների նախարարն ու Նուբար Աֆեյանը քննարկել են Հայաստանում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

1 րոպեի ընթերցում

Ֆինանսների նախարարն ու Նուբար Աֆեյանը քննարկել են Հայաստանում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է գործարար և բարերար, «Flagship Pioneering» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Նուբար Աֆեյանի` Afeyan Initiatives for Armenia (AIFA) հիմնադրամի գործունեությունը Հայաստանում, ինչպես նաև մեր երկրում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Նախարարն անդրադարձել է Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավման հնարավորություններին՝ ընդգծելով նորարարությունների խթանման, գիտության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության կարևորությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում