Լաշա Տալախաձեն ընտրվել է Վրաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ
1 րոպեի ընթերցում

Վրաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի և Եվրոպայի 7-ակի չեմպիոն Լաշա Տալախաձեն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Վրաստանի ծանրամարտի ֆեդերացիան:
Լաշա Տալախաձեն, ով այժմ նաև Վրաստանի խորհրդարանի պատգամավոր է, 4 տարի ժամկետով ընտրվել է Վրաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում:
Ֆեդերացիան կունենա երեք փոխնախագահ։ Այդ պաշտոնները կզբաղեցնեն Նոդար Սիրբիլաշվիլիին, Կախի Կախիաշվիլիին, Իրակլի Թուրմանիձեին: