Տնտեսություն

ՓՄՁ-ներն ու բանկերը քննարկում են համագործակցության հեռանկարները

3 րոպեի ընթերցում

Հայաստանի բանկերի միությունը Գերմանահայկական հիմնադրամի հետ համատեղ մեկ հարկի տակ էր համախմբել ֆինանսական ոլորտի ներկայացուցիչներին՝ բանկեր-ՓՄՁ կարևոր երկխոսությունն իրականացնելու, նախորդ տարվա արդյունքներն ամփոփելու և առաջիկա անելիքները մատնանշելու համար։   

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ակբա բանկից, մշտապես իր գործունեության առանցքում պահելով ՓՄՁ-ներին՝ Ակբա բանկը, դրանք ֆինանսավորելուց բացի, առաջարկում է բիզնես ուսուցման և գիտելիքի փոխանակման հատուկ ծրագրեր։ Ծրագրերը օգնում են ձեռներեցներին ավելի ճիշտ ֆինանսական հաշվարկներ անելու, իրենց բիզնեսի համար հատուկ ռազմավարություն մշակելու և բիզնեսների համար հաջողության պատմություններ ստեղծելու հարցում:   

«Մշտապես տարբեր հարթակներով կապի մեջ ենք ՓՄՁ-ների հետ և փոխանակում ենք կարծիքներ կատարված աշխատանքի և առկա կարիքների վերաբերյալ։ Մենք անընդհատ թարմացնում, փոփոխում ու նոր առաջարկներով ենք ներկայանում շուկայում, որը նպաստում է ՓՄՁ-ների, ինչպես նաև  մարզերի զարգացմանը։ ՓՄՁ-ների զարգացումը Ակբա բանկի համար կարևոր է, քանի որ դրանք համարվում են տնտեսության ողնաշարը և նպաստում մեր երկրի զարգացվածության ընդհանուր բարձրացմանը»,- նշել է Ակբա բանկի մասնաճյուղերի կառավարման վարչության ղեկավար Սուրեն Հովհաննիսյանը։ 

«Բանկերի կողմից տրված վարկերի ընդհանուր գումարը 6,4 տրիլիոն է, որից 3,1 տրիլիոնը բիզնեսին տրված վարկերն են, իսկ դրա կեսը՝ փոքր և միջին ձեռնարկություններին հատկացված վարկերը։ Այդ ցուցանիշը վատը չէ, սակայն որքան այն բարձրանա և աճի փոքր ու միջին ձեռնարկությունների քանակը,  կշահեն բոլոր կողմերը»,- նշել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։ 

«Կարծում եմ, որ բանկերի առաքելությունը միայն նրա մեջ չէ, որ ֆինանսական միջոցներ տրամադրեն։ Անհրաժեշտ է, որ բանկերը, համագործակցելով բիզնեսի հետ, դրանք նոր մակարդակի բարձրացնեն՝ դարձնելով ավելի մրցունակ»,- նշել է  ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Բանկային համակարգում Ակբան առաջինն էր, որը 2023թ.-ին մեկնարկեց Ակբա Բիզնես ակումբի գործունեությունը՝ մեկ հարթակի ներքո համախմբելով գործարար համայնքի ներկայացուցիչներին։ Գործարարները Ակբա Բիզնես ակումբին կարող են միանալ  sme.acba.am  կայքի միջոցով, որտեղ կծանոթանան նաև առաջիկա միջոցառումներին և գործընկերների համար հատուկ առաջարկներին։

Ակբա Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Մանրամասն՝ տեսանյութում։

Հայերեն

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը կայցելի Մոսկվա

ԱՄՆ դեսպանն ամերիկյան Westinghouse ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտը

Երևանում կանցկացվի Մխիթար Գոշին և «Գիրք Դատաստանի» աշխատությանը նվիրված միջազգային գիտաժողով

Հայկ Կոնջորյանը հանդիպել է Հունաստանի դեսպանի հետ

Ընդդիմությունը հայտարարել է Ցեղասպանության հերքումը քրեականացնելու նախաձեռնության մասին, իշխանությունը հակադարձում է՝ Քրեական օրենսգրքում նման դրույթ արդեն կա

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-22/04/25

Ասիական ինդեքսները չեն փոփոխվել - 22/04/25

Պուտինը Կրեմլում ընդունել է Օմանի սուլթանին

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման կարգում փոփոխություն կատարելու նախագիծը

Առանց Հայոց ցեղասպանության ճանաչման Թուրքիան չի կարող ապագա կառուցել․ «Ցեղասպանության հակառակորդների միության» ղեկավարներ