Doing Digital Forum-ը ստեղծում է կարևորագույն հարթակ տեխնոլոգիական փոփոխությունների ալիքներին դիմակայելու համար. Տաթևիկ Սիմոնյան

2 րոպեի ընթերցում

Doing Digital Forum 2025-ն իր շուրջն հավաքելով տեխնոլոգիական ոլորտի կարևոր դեմքերին՝ ստեղծում է աներևակայելի հետաքրքիր, էներգիայով լի  և մոտիվացնող հարթակ՝ տեխնոլոգիական փոփոխությունների ալիքներին դիմակայելու նպատակով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում անցկացվող Doing Digital Forum–ի ամփոփման ելույթում այս մասին նշեց ֆորումի հիմնադիր, SPRING PR ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը:   

«Այսօր ֆորումի ընթացքում մենք  քննարկեցինք  տեխնոլոգիական ցունամիի ալիքներին դիմակայելու բավականին հետաքրքիր թեմաներ, քննարկման ընթացքում նշվեց, որ այս գործընթացը ավելի շատ նման է երկու անձի՝ զույգի, ովքեր գտնվում են բաժանման եզրին և գնացել են հոգեբանի մոտ:

Խոսնակներից մեկը նաև այս տեխնոլոգիական գործընթացներն ու փոխակերպումը համեմատեց երկու անձի հետ, ովքեր գնացքով սլանում են անհայտ ուղղությամբ և այստեղ կարևորագույն տեսլականը առաջնորդելն է: Ես վստահ եմ, որ հատկապես նրանք, ովքեր այսօր մնացին մինչև վերջ, առաջնորդելու են այս տեխնոլոգիական փոփոխությունները»,- նշեց Սիմոնյանը:

 Ֆորումի հիմնադիրն ընդգծեց՝ վստահ է, որ կհանդիպեն հաջորդ տարի Doing Digital Forum 2026-ին: 

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ֆորումի ինֆորմացիան գործընկերն է:

2023 թվականին իր մեկնարկից ի վեր Doing Digital Forum-ը համախմբել է ավելի քան 40 նշանավոր խոսնակի եւ 2000-ից ավելի մասնակցի Հայաստանից, Միացյալ Թագավորությունից, Միացյալ Նահանգներից, ԱՄԷ-ից, Գերմանիայից, Ավստրալիայից եւ ԱՊՀ երկրներից։ 

Doing Digital Forum-ի կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է, ֆորումի Տեխնոլոգիական գործընկերը Amazon Web Services-ն է: Արդեն երրորդ տարին անընդմեջ ֆորումի Ինովացիոն գործընկերը Visa-ն է, Ներդրումային գործընկերը՝ Apricot Capital-ը, Fastex-ը՝ Բլոկչեյն գործընկերը: Fast Bank-ը միացել է ֆորումին՝ որպես Ֆինանսական գործընկեր։ Ինչպես DDF24-ին, այնպես էլ այս տարի Arca-ն ֆորումի Ազգային գործընկերն է։ 

Հայերեն العربية English Español فارسی Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում