Doing Digital Forum-ը ստեղծում է կարևորագույն հարթակ տեխնոլոգիական փոփոխությունների ալիքներին դիմակայելու համար. Տաթևիկ Սիմոնյան
2 րոպեի ընթերցում

Doing Digital Forum 2025-ն իր շուրջն հավաքելով տեխնոլոգիական ոլորտի կարևոր դեմքերին՝ ստեղծում է աներևակայելի հետաքրքիր, էներգիայով լի և մոտիվացնող հարթակ՝ տեխնոլոգիական փոփոխությունների ալիքներին դիմակայելու նպատակով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում անցկացվող Doing Digital Forum–ի ամփոփման ելույթում այս մասին նշեց ֆորումի հիմնադիր, SPRING PR ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը:
«Այսօր ֆորումի ընթացքում մենք քննարկեցինք տեխնոլոգիական ցունամիի ալիքներին դիմակայելու բավականին հետաքրքիր թեմաներ, քննարկման ընթացքում նշվեց, որ այս գործընթացը ավելի շատ նման է երկու անձի՝ զույգի, ովքեր գտնվում են բաժանման եզրին և գնացել են հոգեբանի մոտ:
Խոսնակներից մեկը նաև այս տեխնոլոգիական գործընթացներն ու փոխակերպումը համեմատեց երկու անձի հետ, ովքեր գնացքով սլանում են անհայտ ուղղությամբ և այստեղ կարևորագույն տեսլականը առաջնորդելն է: Ես վստահ եմ, որ հատկապես նրանք, ովքեր այսօր մնացին մինչև վերջ, առաջնորդելու են այս տեխնոլոգիական փոփոխությունները»,- նշեց Սիմոնյանը:
Ֆորումի հիմնադիրն ընդգծեց՝ վստահ է, որ կհանդիպեն հաջորդ տարի Doing Digital Forum 2026-ին:
«Արմենպրես» լրատվական գործակալությունը ֆորումի ինֆորմացիան գործընկերն է:
2023 թվականին իր մեկնարկից ի վեր Doing Digital Forum-ը համախմբել է ավելի քան 40 նշանավոր խոսնակի եւ 2000-ից ավելի մասնակցի Հայաստանից, Միացյալ Թագավորությունից, Միացյալ Նահանգներից, ԱՄԷ-ից, Գերմանիայից, Ավստրալիայից եւ ԱՊՀ երկրներից։
Doing Digital Forum-ի կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է, ֆորումի Տեխնոլոգիական գործընկերը Amazon Web Services-ն է: Արդեն երրորդ տարին անընդմեջ ֆորումի Ինովացիոն գործընկերը Visa-ն է, Ներդրումային գործընկերը՝ Apricot Capital-ը, Fastex-ը՝ Բլոկչեյն գործընկերը: Fast Bank-ը միացել է ֆորումին՝ որպես Ֆինանսական գործընկեր։ Ինչպես DDF24-ին, այնպես էլ այս տարի Arca-ն ֆորումի Ազգային գործընկերն է։