Ամենակարևորը երկրի բրենդը ստեղծելն է. ֆուտուրիստ Գերդ Լեոնհարդը՝ Հայաստանի և փոքր երկրների ապագայի մասին

2 րոպեի ընթերցում

Ֆուտուրիստ, բեսթսելեր հեղինակ, The Futures Agency-ի գործադիր տնօրեն Գերդ Լեոնհարդն անդրադարձել է փոքր երկրների, հատկապես Հայաստանի ապագային, ներկայացրել, թե ինչ կարևոր քայլեր են անհրաժեշտ իրականացնել ապագայի համար: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գերդ Լեոնհարդն այս մասին խոսեց Երևանում անցկացվող Doing Digital Forum–ի շրջանում՝ անդրադառնալով լրագրողների հարցերին:  

Ըստ նրա՝ փոքր երկրները ապագայի մասին հասկանալու շատ բան ունեն: «Ես Շվեյցարիայից եմ՝ ևս մի փոքր երկրից: Եվ մենք ապագայի մասին գիտակցելու շատ բան ունենք»,–նշեց Լեոնհարդը: 

Ըստ նրա՝ շատ կարևոր է ստեղծել փորձ՝ հատկապես նեղ մասնագիտացված բնագավառներում, որտեղ ներուժ կա:

 «Ամենակարևորը երկրի բրենդը ստեղծելն է, նկարագրել այն, ինչ ներկայացնում է երկիրը՝ մարդկանց, հավատը, արժեքները և այլն»,–ասաց ֆուտուրիստը՝ հավելելով, որ դա կարող է հետագայում ներդրումներ գրավել և նպաստել, որ մարդիկ մնան երկրում:

Նա շատ կարևորեց նաև տեխնոլոգիաների կիրառմամբ քաղաքացիների բարեկեցության բարձրացումը: Լեոնհարդը խոսեց թվային կառավարության, էներգախնայող լուծումների մասին, որոնք հեշտացնում են քաղաքացիների կյանքը:

«Չափազանց կարևոր է նաև ունենալ առաջնորդներ, որոնք հասկանում են ապագան: Մենք ապրում ենք ներկայում, որն անցյալի արդյունքն է, բայց ապագան մենք ենք կերտում: Դրա համար չափազանց կարևոր է ունենալ առաջնորդներ, որոնք գիտակցում են, թե ինչն է հնարավոր ստեղծել ապագայում»,–նշեց նա:

Հայերեն English Français ქართული

Հնդկաստանի վարչապետը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումը դարձել է անհետաձգելի

Սպիտակ տունը հայտնել է, որ Ռուսաստանը կմասնակցի G20-ի էներգետիկայի հարցերով հանդիպմանը

ՌԴ նախագահի օգնականը հայտնել է, որ ԱՄՆ-ն բանակցություններում կառուցողական մոտեցում ունի

Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը BRICS-ի ընթացքում զրուցելու հնարավորություն կունենան. Պեսկով

Վրաստանում պետական դավաճանության մեղադրանքով ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարարը

Լիբանանը հայտարարել է, որ նոր բանակցություններ չի վարում Իսրայելի հետ

Սաուդյան Արաբիան հարձակումից հետո փակել է նավթի հիմնական խողովակաշարը

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

Նեպալում ջրհեղեղի հետևանքով անհետ կորած տասը մարդ է հայտնաբերվել

Ֆրանսիայի հյուսիսում ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից. տուժել է 44 մարդ