ԱՄՆ Կոնգրեսում պատասխանատվություն են պահանջել հայության նկատմամբ իրագործված ցեղասպանությունների համար

5 րոպեի ընթերցում

ԱՄՆ Կոնգրեսում ապրիլի 2-ին անցկացվել է Հայոց ցեղասպանության ամենամյա ոգեկոչման միջոցառումը: Վերջինիս մասնակից՝ Կոնգրեսի երկու կուսակցությունները ներկայացնող պաշտոնյաները, պահանջել են Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակում, տեղահանված արցախահայերի վերադարձի իրավունքի ապահովում, ինչպես նաև ԱՄՆ պատժամիջոցներ Ալիևի և Էրդողանի վարչակարգերի նկատմամբ՝ նրանց պատերազմական հանցագործությունների և ցեղասպանական էթնիկ զտումների համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից հայտնում են, որ ոգեկոչման միջոցառումը, որը կրում էր «Հետադարձ հայացք 2023 թվականի Արցախի ցեղասպանությանը․ Հայոց ցեղասպանության (1915-1923թթ․) հիշատակում» խորագիրը, տեղի է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի այցելուների կենտրոնի դահլիճում: Այն ներառում էր ազդեցիկ վկայություններ և քաղաքական պահանջներ՝ Թուրքիային և Ադրբեջանին, ցեղասպանական հանցագործությունների համար, պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

«Այս հանցագործությունը չավարտվեց 1915-ին՝ այն շարունակվում է մինչ օրս»,- միջոցառման ընթացքում հայտարարել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Ջորջ Աղջայանը՝ կիսվելով ցեղասպանությունը վերապրած իր ընտանիքի անձնական պատմությամբ:

Նա պատմել է իր մեծ մորաքրոջ մասին, ով ականատես է եղել հոր գլխատմանը և վեց տարի անցկացրել է գերության մեջ՝ մինչև փրկվելը: Ապա, վերհիշել է 2020 թ․ իր այցը լԼՂ՝ պատերազմի ավարտից օրեր անց՝ նկարագրելով, թե ինչպես էր վախն ու կոտրվածությունն արտացոլված տեղահանված երեխաների հայացքներում՝ նույն զգացողությունը, որը տարիներ առաջ ունեցել էր իր տատիկը:

«Սրանք առանձին իրադարձություններ չեն, շաղկապված են իրար; Հայերն ընդամենը ցանկացել են ապրել խաղաղության մեջ, բայց այդ խաղաղությունը պետք է լինի արդար և կայուն: Որպես ամերիկահայեր՝ մենք պահանջում ենք գործողություններ»․- ընդգծել է նա՝

Միջոցառումը կազմակերպվել էր Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ու Ամերիկայի հայկական համագումարի աջակցությամբ: Այն, ըստ էության, հանդիսացավ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Արևելյան և Արևմտյան շրջանների կողմից կազմակերպված երկօրյա ակտիվ քարոզչական աշխատանքների ավարտը, երբ ապրիլի 1-2-ին հարյուրավոր ակտիվիստներ հանդիպեցին իրենց սենատորների և կոնգրեսականների հետ՝ քննարկելու հայանպաստ օրենսդրական նախագծերը:

Միջոցառման ժամանակ ելույթ են ունեցել ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի տասներկու անդամներ, այդ թվում՝ սենատորներ Քորի Բուքերը (Նյու Ջերսի), Էնդի Քիմը (Նյու Ջերսի), Էդ Մարքին (Մասաչուսեթս) և Ադամ Շիֆը (Կալիֆորնիա), ինչպես նաև Կոնգրեսի հայկական հարցերով խմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փալոնը (Նյու Ջերսի) և փոխնախագահ Բրեդ Շերմանը (Կալիֆորնիա): Նրանց կողքին ելույթ ունեցան նաև ներկայացուցիչներ Գեյբ Ամոն (Ռոդ Այլենդ), Հերբ Քոնավեյնը (Նյու Ջերսի), Ջիմ Կոստան (Կալիֆորնիա), Լորա Ֆրիդմանը (Կալիֆորնիա), Ջորջ Լաթիմերը (Նյու Յորք) և Ջիմ Մակգավերնը (Մասաչուսեթս):

«Կապիտոլիումի բլուրում անցկացվող այս ամենամյա միջոցառումը հիշեցում է՝ արդարությունը պահանջում է ոչ միայն հիշատակում, այլև գործողություններ: Ըստ այդմ՝ Հայ դատի հանձնախմբի ներկա առաջնահերթություններն են․

  • Կասեցնել ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին
  • Կիրառել «Մագնիցկու պատժամիջոցներ» ադրբեջանցի ռազմական հանցագործների նկատմամբ
  • Ապահովել հայ ռազմագերիների ազատ արձակումը
  • Միջազգային պաշտպանության ներքո ապահովել Արցախի տեղահանված հայերի վերադարձի իրավունքը
  • Պաշտպանել արդար և կայուն խաղաղությունը, որը մերժում է ուժի սպառնալիքները և երաշխավորում է Հայաստանի ինքնիշխանությունը»,- նշված է  ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ; 

Նաև նշվում է, որ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակում է պահանջել պատասխանատվություն Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանական քաղաքականությունների համար և ԱՄՆ իշխանություններին կոչ է անում ձեռնարկել վճռական քայլեր՝ հակազդելու նրանց ոճրագործություններին;

Հայերեն العربية English Русский

Ռուբեն Հակոբյանը կատարել է ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հայտարարություններ․ ՔԿ

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած

Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի պաշտպանության նախարար

ՀՀ վարչապետը ներկա է գտնվել Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը

Բացահայտվել են բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը

Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում

Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից

Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում

Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի