Չեն Մինը հերքել է Sputnik-ի ադրբեջանական ծառայության կողմից Չինաստանի կոմկուսի ներկայացուցչին վերագրվող հայտարարությունը «Զանգեզուրի միջանցք»-ի մասին

2 րոպեի ընթերցում

Չինաստանն աջակցում է Հայաստանի սուվերենությանն ու տարածքային ամբողջականությանը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը՝ հերքելով Sputnik գործակալության ադրբեջանական ծառայության տարածած տեղեկատվությունը, թե Չինաստանի Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչը Բաքվում կայացած կոնֆերանսի ժամանակ իբր կիրառել է «Զանգեզուրի միջանցք» խոսույթը։ 

Չեն Մինը վստահեցրել է, որ այդ կոնֆերանսի ժամանակ չինական կողմն այդ թեմային ընդհանրապես չի անդրադարձել, իսկ եթե լրատվամիջոցներում կան չինական կողմին վերագրվող նման հայտարարություններ, դրանք կարող են կեղծ ու ոչ ճիշտ լինել։ 

Նա մանրամասնել է, որ չինական պատվիրակությունը վերջերս այցելել է Բաքու և մասնակցել է կոնֆերանսի, որը նվիրված է եղել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը։  Չինաստանի պատվիրակությունը քննարկել է այն հարցը, թե ինչպես կարող են նպաստել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության տարածմանը Հարավային Կովկասում։ 

«Բնականաբար, Չինաստանն աջակցում է Հայաստանի սուվերենությանն ու տարածքային ամբողջականությանը։ Հայաստանն ու Ադրբեջանը Չինաստանի համար բարեկամ երկրներ են, և մենք կողմնակից ենք նրան, որպեսզի կողմերը քաղաքական երկխոսության և դիվանագիտական ուղիներով փորձեն կարգավորել տարաձայնությունները։ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնությունը, որը մենք առաջ ենք մղում նաև Հարավային Կովկասում, շատ կարևոր է տարածաշրջանի խաղաղության և զարգացման համար»,- հայտարարել է Չեն Մինը։ 

Sputnik գործակալության ադրբեջանական ծառայությունն ավելի վաղ տեղեկություններ էր տարածել, թե Չինաստանի Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ Լյու Ցզյանչաոն Բաքվում կայացած խորհրդաժողովում իբր հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքի» գործարկումը մեծ ռազմավարական նշանակություն ունի և էլ ավելի կամրապնդի կապերը Եվրոպայի և Ասիայի միջև: 

Հայերեն English Русский 中文

Ռուբիոն Կուբայում փոփոխություններ ցանկացողներին կոչ է արել համագործակցել ԿՀՎ-ի հետ

Հոկտեմբերի 24-ը Պոլիոմիելիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Մալխաս Ամոյանը պարտություն կրեց ԱԱ-ի երկրորդ գոտեմարտում

Կիմ Չեն Ընը ժամանել է Չինաստանի սահմանամերձ Դանդուն քաղաք

Հայտնի է Հայաստանի ծանրորդների ելույթների ժամանակացույցն ԱԱ-ում

Պենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիք

Մասնագիտական գիտելիքները պետք է լինեն բնության պահպանության ուղղությամբ իրականացվող քայլերի հիմքում. Ժաննա Անդրեասյան

Ուսանողները ծանոթացել են ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը և այցելել Կիրանցի սահմանազատված հատված

Ֆրանսիայում սահմանափակվել են բողոքի ակցիաները․ անվտանգության ապահովման համար կներգրավվի մինչև 70 հազար ոստիկան ու ժանդարմ

Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումների մասին