Իրավունք

Դատախազությունը պահանջում է Իջևանի նախկին ղեկավարից բռնագանձել անշարժ գույքեր և ապօրինի դրամական միջոցներ

1 րոպեի ընթերցում

Դատախազությունը պահանջում է Իջևանի նախկին ղեկավարից բռնագանձել անշարժ գույքեր և ապօրինի դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի մարտի 28-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Իջևան համայնքի նախկին ղեկավար Վարուժան Ներսիսյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 5 անշարժ գույք Տավուշի մարզում
  • 4 իրավաբանական անձում ունեցած մասնակցություն
  • 181 միլիոն 770 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ
  • 108 միլիոն 883 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող՝ բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամական միջոցների հանրագումար:
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում