Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ դեմ է Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների վերսկսմանը
1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի իշխանությունները չեն աջակցում Գազայի հատվածում իսրայելական բանակի կողմից ռազմական գործողությունների վերսկսմանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի փոխնախարար Համիշ Ֆալկոները:
«Մենք խորապես մտահոգված ենք Գազայում ռազմական գործողությունների վերսկսմամբ։ Մեծ Բրիտանիան չի աջակցում Իսրայելի ռազմական գործողությունների ընդլայնմանը»,- ասել է փոխնախարարը՝ ելույթ ունենալով Համայնքների պալատում։