Հայաստանում պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների թիվը նվազել է

1 րոպեի ընթերցում

Հայաստանում պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թիվը նվազել է 168-ով կամ 3.6 տոկոսով՝ կազմելով 4536 դեպք, 2023-ին գրանցվել էր 4704 դեպք։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ գլխավոր դատախազության հաղորդման մեջ։ 

Դեպքերի թվի նվազմանն ուղեկցել է բացահայտման ցուցանիշի թեթև անկում․ եթե 2023-ին այդ ցուցանիշը կազմել էր 19.6 տոկոս, ապա 2024-ին՝ 19.5 տոկոս։

Դատախազության հաղորդմամբ՝ հանցագործությունների նվազման հիմնական պատճառը եղել է մի շարք կոնկրետ հոդվածներով նախատեսված արարքների նվազումը։ Մասնավորապես՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու դեպքերը նվազել են 83-ով կամ 14.9 տոկոսով (2023 թ․՝ 556, 2024 թ․՝ 473), կաշառք ստանալու, տալու և միջնորդության դեպքերը նվազել են 128-ով կամ 22.3 տոկոսով (2023 թ․՝ 574, 2024 թ․՝ 446), իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերը նվազել են 30-ով կամ 21.3 տոկոսով (2023 թ․՝ 141, 2024 թ․՝ 111),

Պետական իշխանության և ծառայության դեմ ուղղված այլ հանցագործությունների դեպքերը նվազել են 17-ով կամ 0.8 տոկոսով (2023 թ․՝ 2161, 2024 թ․՝ 2144):

Հայերեն Español

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար

Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել

ԵՄ հանձնակատարը կայցելի Քիշնև՝ քննարկելու «Աճի ծրագիրը» և ԵՄ-ին Մոլդովայի տնտեսական ինտեգրման հարցերը. Moldpres

Բուլղարիան 36-րդ տեղն է զբաղեցրել Allianz-ի՝ համաշխարհային հարստության վարկանիշային աղյուսակում. BTA

Աշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայաստանյան փորձը

Կրեմլը հերքել է որոշ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց ամերիկյան պատժամիջոցների մեղմացման շուրջ քննարկումները

Հայաստանն ու ԱՄՆ-ն անցնում են հանքանյութերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի իրականացման գործնական քայլերի

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 30/09/26

Ասիական ինդեքսներ - 30/09/26