Իրավունք

Հայաստանում խուլիգանության դեպքերն աճել են 17.2 տոկոսով․ Երևանում նվազել են, մարզերում՝ ավելացել

1 րոպեի ընթերցում

Հայաստանում խուլիգանության դեպքերն աճել են 17.2 տոկոսով․ Երևանում նվազել են, մարզերում՝ ավելացել

Հայաստանում արձանագրվել է խուլիգանության դեպքերի աճ՝ 103-ով կամ 17.2 տոկոսով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ գլխավոր դատախազության 2024 թվականի գործունեության հաղորդման մեջ։

Եթե 2023 թվականին գրանցվել էր 600 դեպք, ապա 2024 թվականին՝ 703 դեպք։ Դեպքերի զգալի մասը բաժանվում է հետևյալ կերպ․ 304-ը կատարվել է Երևանում, իսկ 399-ը՝ մարզերում։

Նախորդ տարվա համեմատ Երևանում խուլիգանության դեպքերը նվազել են 11-ով կամ 3.5 տոկոսով, մինչդեռ մարզերում արձանագրվել է 114-ով կամ 40 տոկոսով աճ։ 

Հատկանշական է այն, որ մայրաքաղաքում նվազել են հատկապես զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկաների գործադրմամբ կամ դրա սպառնալիքով կատարված խուլիգանության դեպքերը․ դրանք նվազել են 18-ով կամ 29.5 տոկոսով։ 

Կարդացեք հոդվածը` 中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում