Աշխարհ

Լը Պենը հայտարարել է, որ պատրաստ է դիմել ՄԻԵԴ՝ Ֆրանսիայում իր դատավճռի հարցով

2 րոպեի ընթերցում

Լը Պենը հայտարարել է, որ պատրաստ է դիմել ՄԻԵԴ՝ Ֆրանսիայում իր դատավճռի հարցով

Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենը, որը մեղավոր է ճանաչվել հափշտակության գործով և զրկվել է հաջորդ նախագահական ընտրություններում թեկնածությունն առաջադրելու հնարավորությունից, մտադիր է կայացված վճռի կապակցությամբ դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) և Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Le Parisien թերթին տված հարցազրույցում:

«Ես կդիմեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդ: Ես կօգտվեմ իրավական պաշտպանության բոլոր հնարավոր միջոցներից: Ես հետ չեմ կանգնի», - հայտարարել է քաղաքական գործիչը:

Բացի հինգ տարով պետական պաշտոն զբաղեցնելու արգելքից, դատարանը Լը Պենին նաև դատապարտել է 4 տարվա ազատազրկման, որոնցից երկու տարին՝ պայմանական, իսկ երկուսը, հնարավոր է, տնային կալանքի տեսքով։ Քաղաքական գործիչը նաև տուգանվել է 100 000 եվրոյով։

Լը Պենը և նրա «Ազգային ճակատ» կուսակցության 24 այլ պաշտոնյաներ մեղադրվում էին Եվրամիության խորհրդարանական օգնականների համար նախատեսված գումարները 2004-ից 2016 թվականներին կուսակցության աշխատակիցներին վճարելու մեջ՝ խախտելով 27 անդամ երկրներից կազմված միության կանոնակարգերը: Լը Պենը և նրա համախոհները հերքում են իրենց նկատմամբ մեղադրանքները։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում