Իրավունք

Հայաստանում աճել է ընդերքի պահպանման և օգտագործման կանոնների խախտման դեպքերի թիվը

1 րոպեի ընթերցում

Հայաստանում աճել է ընդերքի պահպանման և օգտագործման կանոնների խախտման դեպքերի թիվը

Հայաստանում աճել է ընդերքի պահպանման և օգտագործման կանոնների խախտման դեպքերի թիվը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ գլխավոր դատախազության 2024 թվականի գործունեության հաղորդման մեջ։

Մասնավորապես՝ 2023 թվականին արձանագրվել է նմանատիպ 47 դեպք, իսկ 2024 թվականին՝ 56, ինչը 9 դեպքով կամ 19,14 տոկոսով ավելի է։

Դատախազությունը փաստում է, որ արձանագրված աճը պայմանավորված է ոչ միայն վերջին տարվա ընթացքում կատարված խախտումներով, այլ նաև նախորդ տարիներին տեղի ունեցած դեպքերի բացահայտմամբ։ Քննվող վարույթների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մի շարք դեպքեր, որոնք հայտնաբերվել են 2024 թվականին, իրականում կատարվել են նախորդ ժամանակահատվածներում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում