Պակիստանի զորքերը ներխուժել են Քաշմիրի հնդկական հատված

2 րոպեի ընթերցում

Պակիստանի զորքերն ապրիլի 1-ին ներխուժել են Հնդկաստանի տարածք ՝ Ջամու և Քաշմիրի միութենական տարածքի Պունչի հատվածում և կրակ են բացել վերահսկողության գծի երկայնքով, որը բաժանում է Քաշմիրի հնդկական և պակիստանյան գոտիները: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Hindustan Times պարբերականը, վկայակոչելով Հնդկաստանի զինված ուժերի ներկայացուցչին, հաղորդել է, որ չհրահրված ներխուժմանը հնդիկ զինվորականները տվել են «արդյունավետ, վերահսկվող և ստուգված պատասխան»։

«Իրավիճակը գտնվում է վերահսկողության ներքո և հանգամանորեն հսկվում է: Հնդկական բանակը կրկին հայտարարում է փոխըմբռնման սկզբունքների պահպանման կարևորության մասին, որը ձեռք է բերվել 2021 թվականին Հնդկաստանի և Պակիստանի զինված ուժերի ներկայացուցիչների միջև՝ վերահսկողության գծի երկայնքով  խաղաղության պահպանման համար», - ընդգծել է բանակի ներկայացուցիչը:

Ինչպես նշում են տեղական զանգվածային լրատվամիջոցները, Ջամու և Քաշմիրի հնդկական տարածք պակիստանցի զինվորների ներխուժման միջադեպը տեղի է ունեցել այդ տարածաշրջան Հնդկաստանի ներքին գործերի նախարար Ամիտ Շահի՝ ապրիլի 7-8-ը կատարելիք այցի նախաշեմին։ Ըստ առկա տեղեկությունների՝ պակիստանյան զորքերը կարող էին լարվածություն հրահրել վերահսկողության գծում, որպեսզի ապահովեն պակիստանամետ անջատողական խմբավորումերի ներթափանցումը Հնդկաստան: Պունչի հատվածում այս պահին լայնածավալ հակաահաբեկչական գործողություն է ընթանում։

Քաշմիրը մնում է Հնդկաստանի և Պակիստանի միջև սուր վիճաբանության առարկա 1947 թվականից, երբ Բրիտանական Հնդկաստանն, ստանալով անկախություն, բաժանվեց երկու պետությունների՝ կրոնական հատկանիշով: Քաշմիրում չկա պետական ​​սահման, նրա տարածքը բաժանում է վերահսկողության գիծը, որի երկայնքով Հնդկաստանը և Պակիստանը պահպանում են հրադադարի ռեժիմը։ Հնդկական մասում ակտիվորեն գործում են  խմբավորումներ, որոնք հանդես են գալիս երկրից տարածաշրջանի անջատման օգտին։ Նյու Դելին Պակիստանին է մեղադրում  ծայրահեղականներին աջակցելու մեջ. Իսլամաբադը ժխտում է այդ մեղադրանքները:

Հայերեն English Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ