Տնտեսություն

Doing Digital Forum 2025-ի ֆինանսական գործընկեր Ֆասթ Բանկը Visa Gold ԱկնՔարտեր կնվիրի մասնակիցներին

2 րոպեի ընթերցում

Ֆասթ Բանկն ապրիլի 3-ին Դվին Հոլում միանում է թվային ֆինանսների և նորարարական տեխնոլոգիաների Doing Digital Forum 2025-ի իրականացմանը որպես ֆինանսական գործընկեր։

Այս տարի «Ապագայի փողը. տնտեսական ազդեցությունը» խորագրով ֆորումի բոլոր մասնակիցները հնարավորություն կունենան ձեռք բերել Ֆասթ Բանկի Visa Gold ԱկնՔարտը՝ անվճար և առանց տարեկան սպասարկման միջնորդավճարի։ Ֆասթ Բանկը ներկաներին տրամադրելու է նաև 50% զեղչի պրոմոկոդ տարածաշրջանում եզակի ավտոմատացված պահատուփերի համար, որոնք առանձնանում են իրենց ապահովությամբ և հուսալիությամբ։ Ֆորումի ընթացքում ներկայացվելու են նաև Ֆասթ Բանկում ներդրումային հնարավորությունները՝ ավանդի կամ պարտատոմսերի տեսքով։  

SPRING PR ընկերության Doing Digital Forum-ի շրջանակներում Ֆասթ Բանկի տնօրենների խորհրդի անդամ Վահան Վարդանյանը կվարի «Թվային փողի ազդեցությունը տնտեսության աճի վրա» պանելային քննարկումը, որի բանախոսները բիզնեսի և տնտեսության տարբեր ոլորտների, միջազգային ֆինթեք ընկերությունների առաջատար ներկայացուցիչներ են։   

Ի դեպ,  Ֆասթ Բանկն այսուհետ հանդես է գալիս նոր պաշտոնական կայքով, որը թույլ է տալիս հաճախորդներին ավելի հեշտ և արագ փորձառություն ունենալ տեղեկատվություն փնտրելիս։  

 Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։  Ֆասթ բրենդը նախորդ տարի տոնել է ստեղծման 30-ամյակը։ 

 Ֆասթ Բանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Հայերեն

Ադրբեջանը կրկին կրակել է Խոզնավարի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն

Երևանում անցկացվեց ամենամյա ջահերով երթը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Զելենսկին Ղրիմը Ռուսաստանին հանձնելուց հրաժարվելու մասին հայտարարություններով վնասում է խաղաղ բանակցություններին. Թրամփ

Ստամբուլում երկրաշարժից փլուզվել է լքված շենք, կան տուժածներ

Երևան-Մեղրի ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել

Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան

ՀՀ ԱԺ-ում անցկացվել է հանրային աղմուկին վերաբերելի հարաբերությունների կարգավորման հարցով քննարկում

Ֆրանցիսկոս պապին հրաժեշտ տալ ցանկացողները ժամերով սպասում են տաճար մտնելու հնարավորությանը

«Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանից հայտնաբերվել են 14 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր

Սուրեն Պապիկյանն ու Ֆինլանդիայի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր