Եվրոպա

Իսլանդիայի Ռեյկյանես թերակղզում հրաբուխ է ժայթքել

2 րոպեի ընթերցում

Իսլանդիայի հարավ-արևմուտքում գտնվող Ռեյկյանես թերակղզում հրաբուխ է ժայթքել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։ 

Նախքան հրաբխի ժայթքումը տարհանվել են մոտակա Գրինդավիկ քաղաքի բնակիչները և հայտնի զբոսաշրջային վայր հանդիսացող «Blue Lagoon»  երկրաջերմային առողջարանային համալիրում գտնվող մարդիկ: 

Իսլանդիայի օդերևութաբանական գրասենյակը հայտնել է, որ ժայթքումը սկսվել է ապրիլի 1-ին՝ տեղական ժամանակով ժամը 09:45-ին, Գրինդավիկ փոքրիկ քաղաքից հյուսիս: Մեկ ժամվա ընթացքում գետնի մեջ բացված ճեղքը 700 մ լայնություն ուներ և շարունակում էր մեծանալ:

Ժայթքմանը նախորդել է երկրաշարժ, որը գրանցվել է տեղական ժամանակով 06:30-ին։

Քաղաքից դուրս և քաղաքի ներսում ճանապարհները շարունակում են փակ մնալ, սակայն թռիչքներ դեռ իրականացվում են։

Մագմայի երկարությունը կազմում է մոտ 11 կմ և համարվում է ամենաերկարը 2023 թվականի նոյեմբերի 11-ից ի վեր:

Գրինդավիկի 4000 բնակիչներից շատերը մշտական հիմունքներով տարհանվել են 2023 թ. նոյեմբերին, դեկտեմբերին և 2024 թ. հունվարին, փետրվարին ու մարտին տեղի ունեցած ժայթքումներից առաջ:

2021 թվականից ի վեր Ռեյկյանես թերակղզում բազմաթիվ ժայթքումներ են տեղի ունեցել:

Վերջին անգամ թերակղզին հրաբխային ակտիվության ժամանակաշրջան է ունեցել 800 տարի առաջ, և ժայթքումները շարունակվել են տասնամյակներ շարունակ:

Իսլանդիան ունի 33 ակտիվ հրաբխային համակարգ և գտնվում է միջատլանտյան լեռնաշղթայի վրա՝ մոլորակի երկու ամենամեծ տեկտոնական սալերի սահմանին:

Հայերեն

Ադրբեջանը կրկին կրակել է Խոզնավարի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն

Երևանում անցկացվեց ամենամյա ջահերով երթը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Զելենսկին Ղրիմը Ռուսաստանին հանձնելուց հրաժարվելու մասին հայտարարություններով վնասում է խաղաղ բանակցություններին. Թրամփ

Ստամբուլում երկրաշարժից փլուզվել է լքված շենք, կան տուժածներ

Երևան-Մեղրի ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել

Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան

ՀՀ ԱԺ-ում անցկացվել է հանրային աղմուկին վերաբերելի հարաբերությունների կարգավորման հարցով քննարկում

Ֆրանցիսկոս պապին հրաժեշտ տալ ցանկացողները ժամերով սպասում են տաճար մտնելու հնարավորությանը

«Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանից հայտնաբերվել են 14 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր

Սուրեն Պապիկյանն ու Ֆինլանդիայի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր