Հայաստան

Առողջապահության նախարարությունը գործարկել է պիլոտային ծրագիր սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար

1 րոպեի ընթերցում

Առողջապահության նախարարությունը գործարկել է պիլոտային ծրագիր սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար

Սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար ապրիլի 1-ից գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի առողջապահության նախարարությունից, հիշեցնելով, որ մինչ այս շահառուները անվճար բժշկական օգնության ու սպասարկման շրջանակներում տրամադրվող դեղերը ստանում էին իրենց պոլիկլինիկաներից կամ ամբուլատորիաներից, որոնք առողջության առաջնային պահպանման օղակը ձեռք է բերել գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան հայտարարված մրցույթների արդյունքում:

Այս փոփոխությամբ` քաղաքացին կկարողանա դեղատնից ձեռք բերել դեղի` իր համար նախընտրելի առևտրային անունով դեղը` նույն ազդող նյութով: Դրանից հետո սահմանված առավելագույն գումարի չափով նախարարությունը կփոխհատուցի:

Հաշվի առնելով, որ ծրագիրը պիլոտային է, քաղաքացին ցանկության դեպքում, կարող է շարունակել դեղը ստանալ նաև պոլիկլինիկայից:

Ապրիլի 1-ի դրությամբ` հարյուրից ավելի դեղատուն միացել է դեղերի օֆերտայի պիլոտային ծրագրին:

Թեմայի շուրջ հաճախ տրվող հարցերի պատասխաններն ու պիլոտային ծրագրին միանալու կարգն՝ այստեղ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում