Աշխարհ

Մալայզիայում տեղի ունեցած պայթյունից ավելի քան 110 մարդ է վիրավորվել

1 րոպեի ընթերցում

Մալայզիայում տեղի ունեցած պայթյունից ավելի քան 110 մարդ է վիրավորվել

Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրի մերձակայքում` Պուտրա Հեյթս բնակավայրում գտնվող բենզալցակայանի մոտ հզոր պայթյուն և հրդեհ են տեղի ունեցել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է  CNN-ը։

Կրակի սյան բարձրությունը հասել է գրեթե 500 մետրի։ 

Մալայզիայի Petronas պետական ​​էներգետիկ ընկերության կողմից շահագործվող գազատարում բռնկված հրդեհի հետևանքով տուժել է 112 մարդ, նրանցից 63-ը հոսպիտալացվել են։

Հաղորդվում է, որ հրդեհի թակարդում տասնյակ մարդիկ են մնացել: Փրկարարները փորձում են փրկել մարդկանց։

Free Malaysia Today պարբերականը նշում է, որ վնասվել է առնվազն 190 տուն, 148 մեքենա և 12 մոտոցիկլետ։

Վարչապետ Անվար Իբրահիմը հրամայել է նահանգային իշխանություններին օգնություն ցուցաբերել տուժածներին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքից։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում