Հայաստան

Բուժակը փորձել է բջջային հեռախոսներ և ալկոհոլ փոխանցել ազատազրկված անձին

2 րոպեի ընթերցում

Բուժակը փորձել է բջջային հեռախոսներ և ալկոհոլ փոխանցել ազատազրկված անձին

Քրեակատարողական ծառայողները բուժակի մոտից հայտնաբերել են բջջային հեռախոսներ և ալկոհոլ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ծառայության մամուլի կենտրոնից՝ ներկայացնելով մանրամասներ: 

«Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժակն արգելված իրեր է փոխանցելու ազատազրկված անձի։

Իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները մարտի 29-ին ժամը 08։45-ի սահմաններում բնակելի գոտի մուտք գործելուց առաջ խուզարկության են ենթարկել բուժակին։ Վերջինիս պայուսակից ծառայողները հայտնաբերել են 2 բջջային հեռախոս և 4 պոլիէթիլենային շիշ, որոնցում առկա են եղել ալկոհոլին բնորոշ հոտով, բաց շագանակագույն զանգվածներ։ Բուժակը հայտարարել է, որ պետք է հայտնաբերվածները փոխանցեր դատապարտյալին»,- նշված է ՔԿԾ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Փաստի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։ 

Քրեակատարողական ծառայությունը կոչ է անում պատասխանատվության չենթարկվելու համար զերծ մնալ անօրինական գործողություններից և խստագույնս պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում