ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել ընդունելություն՝ ի պատիվ Վաշինգտոն ժամանած «Starmus» թիմի

2 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում տեղի է ունեցել ընդունելություն՝ ի պատիվ Վաշինգտոն ժամանած «Starmus» թիմի՝ համահիմնադիր Գարիկ Իսրայելյանի գլխավորությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը՝ մանրամասնելով, որ «Starmus» թիմը ժամանել է Վաշինգտոն՝ մասնակցելու Քենեդի կենտրոնում անցկացվող «Երկրից տիեզերք» փառատոնին։

Նշվում է, որ փառատոնի ընթացքում «Starmus» -ին հատկացվել է երկու օր․ ապրիլի 1-ին տեղի կունենա «STARMUS-Cosmic Beginnings and Mysteries: Exploring the Origins of Life and the Depth of Gravity» խորագրով պանելային քննարկումը: Այնուհետև, ապրիլի 2-ին, ժամը 18:30-ին, Քենեդի կենտրոնում կկայանա «Starmus VI» ֆիլմի ամերիկյան պրեմիերան: 

Հաղորդվում է, որ ՀՀ դեսպանությունում կազմակերպված ընդունելությանը մասնակցել են ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներ։ Ելույթներով են հանդես եկել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը և «Starmus»-ի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը։ 

«Գարիկ Իսրայելյանը ներկայացրել է «Starmus»-ը՝ անդրադառնալով «Երկրից տիեզերք» փառատոնի ընթացքում կայանալիք միջոցառումներին ու ֆիլմի ցուցադրությանը»,-նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

 

 

Հայերեն English Français Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի