Ադրբեջան

Իրանի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

1 րոպեի ընթերցում

Իրանի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում երկու առաջնորդները փոխանակվել են իսլամական Էյդ ալ-Ֆիտր տոնի առթիվ շնորհավորանքներով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

Զրույցի ընթացքում նախագահ Փեզեշքիանը շնորհավորել է Ալիևին, Ադրբեջանի ժողովրդին և ողջ աշխարհի մուսուլմաններին, ապա անդրադարձել առաջիկայում Ադրբեջան կատարելիք իր այցին՝ ընդգծելով, որ այցի նպատակն է խորացնել դիվանագիտական ​​քննարկումներն ու ամրապնդել երկկողմ կապերը։

«Հուսով եմ, որ իմ այցի ընթացքում մենք կարող ենք արդյունավետ և հաջող քննարկումներ անցկացնել՝ մեր երկու հարևան ժողովուրդների միջև եղբայրական հարաբերություններն էլ ավելի ընդլայնելու և խորացնելու համար», - հայտարարել է Փեզեշքիանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հերթին Փեզեշքիանին և Իրանի ժողովրդին շնորհավորել է Էյդ ալ-Ֆիտր տոնի առթիվ։

«Անհամբերությամբ սպասում ենք Ձերդ Գերազանցության այցին մեր երկիր՝ երկու երկրների միջև բարիդրացիական կապերն ու փոխգործակցությունն էլ ավելի ամրապնդելու նպատակով»,- հավելել է Ալիևը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում