Երևանի համար մինչև 250 էլեկտրական ավտոբուսի ձեռքբերման ծրագիրը կներկայացվի կառավարությանը

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանում ներկայացվեց էլեկտրական տրանսպորտի զարգացման և կանաչ գոտիների ընդլայնման խոշոր ներդրումային ծրագիր, որը ներառում է մինչև 250 էլեկտրական ավտոբուսի ձեռքբերում, քաղաքային ենթակառուցվածքների արդիականացում և Դալմայի այգու վերականգնում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Անետա Բաբայանը տեղեկացրեց, որ ներդրումային ծրագիրը ներկայացվելու է ՀՀ կառավարություն՝ քննարկման նպատակով։ 

«Նախնական ծրագիրն իր մեջ ներառում է մինչև 250 հատ 18 մետրանոց էլեկտրական ավտոբուսների գնում, երկու ավտոբուսային դեպոների վերակառուցում և արդիականացում, ինչպես նաև մինչև 230 հա տարածքով քաղաքային այգու՝ Դալմայի այգու կառուցում։ Ծրագրում նախատեսվում է նաև մեկ մայրուղու պիլոտային արդիականացում՝ որպես առանձնացված տրանսպորտային երթուղի, կանգառային ենթակառուցվածքներով և համապատասխան հարմարություններով»,- նշեց Բաբայանը։

Ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվում է շուրջ 200 միլիոն դոլար։ Նշվում է, որ այն ունի կոնցեսիոն բաղադրիչ և նախատեսվում է, որ ֆինանսավորման մի մասը կհատկացվի Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից։  

Հայերեն English

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով