Իրավունք

Հայաստանում հանցագործության դեպքերը 2024 թվականին նվազել են 1.1 տոկոսով

9 րոպեի ընթերցում

Հայաստանում հանցագործության դեպքերը 2024 թվականին նվազել են 1.1 տոկոսով

Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականի ընթացքում արձանագրվել է հանցագործության 40.232 դեպք (2023 թվականին՝ 40.666 դեպք), որոնցից 18.397-ը (2023 թվականին՝ 20.231 դեպք)՝ Երևան քաղաքում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՀ գլխավոր դատախազության 2024 թվականի գործունեության հաղորդման մեջ։ 

«Նախորդ տարվա համեմատությամբ հանցագործության դեպքերը նվազել են 434-ով կամ 1.1%-ով: 2024 թվականին արձանագրվել է ոչ մեծ ծանրության և առանձնապես ծանր հանցագործությունների աճ: Միաժամանակ, նվազել են միջին ծանրության և ծանր հանցագործությունների դեպքերը: 2023 թվականի համեմատությամբ ոչ մեծ ծանրության հանցագործությունների դեպքերն աճել են 337-ով կամ 1.7%-ով (2023 թվականին՝ 20.024 դեպք, 2024 թվականին՝ 20.361 դեպք), միջին ծանրության հանցագործությունների դեպքերը նվազել են 595-ով կամ 4.6%-ով (2023 թվականին՝ 12.848 դեպք, 2024 թվականին՝ 12.253 դեպք), ծանր հանցագործությունների դեպքերը նվազել են 598-ով կամ 9.8%-ով (2023 թվականին՝ 6116 դեպք, 2024 թվականին՝ 5518 դեպք), իսկ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերն աճել են 422-ով կամ 25.1%-ով (2023 թվականին՝ 1678, 2024 թվականին՝ 2100 դեպք): 

Առանձնապես ծանր հանցագործությունների 2100 դեպքերից 1502-ը հանկարծամահությունների դեպքերն են (2023 թվականին գրանցված առանձնապես ծանր՝ 1678 հանցագործություններից հանկարծամահությունների դեպքերը կազմել են 1132): Այլ խոսքով, եթե առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը ներկայացվեն առանց հանկարծամահությունների թվերի, ապա կարող ենք փաստել, որ 2024 թվականին գրանցվել է առանձնապես ծանր հանցագործությունների 598 դեպք՝ նախորդ տարվա 546-ի դիմաց (աճը՝ 52 դեպք կամ 9.5%): Հանցագործության 40.232 դեպքի բացարձակ մեծամասնությունը՝ 81.1%-ը, ոչ մեծ (20.361 դեպք կամ դեպքերի 50.6%) և միջին ծանրության (12.253 դեպք կամ դեպքերի 30.5%-ը) հանցագործություններն են, այսինքն՝ նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցագործությունները: Առանձնապես ծանր հանցագործություններն ընդհանուր հանցագործությունների զանգվածում կազմում են 5.2% (2023 թվականին՝ 4.1%), իսկ ծանր հանցագործությունները՝ 13.7% (2023 թվականին՝ 15.0%):

2014-2024 թվականների հանցավորության կառուցվածքը վկայում է, որ ընդհանուր հանցագործությունների կազմում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների տեսակարար կշիռն արտահայտող միջին տարեկան տոկոսային ցուցանիշը կազմել է 17.5%: Մինչդեռ, 2024 թվականին ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները կազմել են ընդհանուր հանցագործությունների 19%-ը: Վերջին 10 տարվա ընթացքում նշված ցուցանիշից ավելի բարձր ցուցանիշ արձանագրվել է 2014 թվականին՝ 19.9%, 2015 թվականին՝ 20.0% և 2023 թվականին՝ 19.1%:

2024 թվականին 3%-ով աճել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները (2023 թվականին՝ 7138 դեպք, 2024 թվականին՝ 7353 դեպք): 2.2%-ով նվազել են հասարակական անվտանգության, կարգի, բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները (2023 թվականին՝ 15.847 դեպք, 2024 թվականին՝ 15.502 դեպք), 1.3%-ով՝ սեփականության դեմ ուղղված հանցագործությունները (2023 թվականին՝ 11.420 դեպք, 2024 թվականին՝ 11.271 դեպք), 3.6%-ով՝ պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները (2023 թվականին՝ 4704 դեպք, 2024 թվականին՝ 4536 դեպք):

Հաշվետու ժամանակահատվածում 7.6%-ով աճել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (2023 թվականին՝ 1062 դեպք, 2024 թվականին՝ 1143 դեպք), 89.5%-ով՝ մարդկանց թրաֆիքինգի հանցագործությունները (2023 թվականին՝ 19 դեպք, 2024 թվականին՝ 36 դեպք), 11.9%-ով՝ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները (2023 թվականին՝ 176 դեպք, 2024 թվականին՝ 197 դեպք), 111.4%-ով՝ թմրամիջոցների մաքսանենգության հանցագործությունները (2023 թվականին՝ 210 դեպք, 2024 թվականին՝ 444 դեպք), 9.9%-ով՝ խարդախության հանցագործությունները (2023 թվականին՝ 2472 դեպք, 2024 թվականին՝ 2716 դեպք), 25.1%-ով՝ համակարգչային տեխնիկայի միջոցով հափշտակությունները (2023 թվականին՝ 630 դեպք, 2024 թվականին՝ 788 դեպք):

Հաշվետու ժամանակահատվածում 22.9%-ով նվազել են հրազեն, ռազմամթերք պատրաստելու և դրանց ապօրինի շրջանառության դեպքերով (2023 թվականին՝ 1179 դեպք, 2024 թվականին՝ 909 դեպք), 11.4%-ով՝ ՃԵԿ կանոնները խախտելու հանցագործությունները (2023 թվականին՝ 2185 դեպք, 2024 թվականին՝ 1936 դեպք), 33.2%-ով՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը (2023 թվականին՝ 4564 դեպք, 2024 թվականին՝ 3047 դեպք), 14.9%-ով կողոպուտի դեպքերը (2023 թվականին՝ 148 դեպք, 2024 թվականին՝ 126 դեպք), 7%-ով՝ գողության դեպքերը (2023 թվականին՝ 6868 դեպք, 2024 թվականին՝ 6390 դեպք), 14.9%-ով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու դեպքերը (2023 թվականին՝ 556 դեպք, 2024 թվականին՝ 473 դեպք): 15 դեպքով կամ 16%-ով ավելացել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների դեպքերը:

Ինչպես նշվեց, 2024 թվականին հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40.232 դեպք, այսինքն՝ 100.000 բնակչին «բաժին է ընկնում» 1308 դեպք (2023 թվականին՝ 1360 դեպք): Հանցագործությունների դեպքերի նվազմանը զուգընթաց՝ 2024 թվականին արձանագրվել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշի աճ: Այսպես, համաձայն ՀՀ ՆԳՆ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների՝ 2023 թվականին հանրապետությունում գրանցված և բացահայտման տոկոսում հաշվվող հանցագործությունների 40.227 դեպքից (2023 թվականին՝ 40.598 դեպք) բացահայտվել է 8881-ը (2023 թվականին՝ 7591-ը), 9 2014 2015 2016 2017 2018 2019 2020 2021 2022 2023 2024 68 69 62 52 60 74 83 57 67 94 109 Հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների դեպքեր 2 2. Հարկ է նշել, որ 2023 թվականից սկսած՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում վիճակագրությունը վարվում է միայն հաշվետու ժամանակահատվածում գրանցված հանցագործությունների վերաբերյալ, ի տարբերություն նախորդ տարիների, երբ բացահայտումների վիճակագրությունը վարվում էր ըստ քրեական հետապնդման մարմինների վարույթում եղած քրեական գործերի և նյութերի: 3. Հարկ է նշել, որ բացահայտման ցուցանիշները ներկայացված են ըստ նախաքննության արդյունքների մասին տվյալների (որպես մեղադրյալ ներգրավված լինելու մասին տվյալների): Չի բացահայտվել 31.346-ը (2023 թվականին՝ 33.007-ը)։ Այսինքն՝ 2024 թվականին բացահայտման ցուցանիշը կազմել է 22.1%՝ 2023 թվականի 18.7%-ի դիմաց։ Այսպիսով, 2023 թվականի համեմատ, 2024 թվականին բացահայտման ցուցանիշն աճել է 3.4%-ով: 2023 թվականին նվազել է ինչպես միջին ծանրության, այնպես էլ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման ցուցանիշը: Այսպես. Միջին ծանրության հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 16.2%, 2023 թվականի՝ 18%-ի դիմաց, ծանր հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 11%, 2023 թվականի` 3 10 11.9%-ի դիմաց, իսկ առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 8.3%՝ 2023 թվականի 9.5%-ի դիմաց։ 2024 թվականի ընթացքում արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործության 7353 դեպք, 2023 թվականի 7138-ի դիմաց. աճը կազմում է 215 դեպք կամ 3%: Մարդու դեմ ուղղված հանցագործությունների 7353 դեպքից 3007-ը կամ 40.9%-ն արձանագրվել է Երևան քաղաքում, իսկ 4346-ը կամ 59.1%- ը՝ ՀՀ մարզերում (2023 թվականի նույն ցուցանիշների հարաբերակցությունը կազմել է 36.6% և 63.4%): 2024 թվականին արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի բացահայտման ցուցանիշի նվազում. 2024 թվականին արձանագրված՝ մարդու դեմ ուղղված հանցագործությունների՝ բացահայտման ցուցիչում հաշվի առնվող 7350 դեպքից բացահայտվել է 1066-ը կամ 14.5%-ը՝ 2023 թվականից 1.3%-ով պակաս, որը ընդհանուր հանցավորության բացահայտման տոկոսային ցուցանիշից ցածր է 7.6%-ով: Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է սպանության դեպքերի աճ՝ 8-ով կամ 14.5%-ով (2023 թվականին՝ 55 դեպք, 2024 թվականին՝ 63 դեպք). Երևան քաղաքում սպանության դեպքերը նվազել են 7-ով կամ 32%-ով»,- նշված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում