Թուրքիայում ընդդիմությունը զանգվածային հանրահավաք է անցկացրել՝ աջակցություն հայտնելով Էքրեմ Իմամօղլուին

2 րոպեի ընթերցում

Թուրքիայի ընդդիմությունը մարտի 29-ին Մալթեփե շրջանում (Ստամբուլի ասիական հատվածում) զանգվածային հանրահավաք է կազմակերպել՝ ի պաշտպանություն Ստամբուլի կալանավորված և պաշտոնազրկված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները, հանրահավաքն անցկացվել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) նախաձեռնությամբ՝ Իմամօղլուին որպես նախագահի ընդդիմադիր թեկնածու առաջադրելու գործընթացի շրջանակում։ Միջոցառմանը մասնակցել են նաև հինգ այլ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ։

Ըստ տարբեր աղբյուրների՝ միջոցառման մասնակիցների թիվը հասնել է շուրջ երկու միլիոնի։ Մարդիկ հավաքվել են Թուրքիայի դրոշներով, վանկարկել «Ազատություն Իմամօղլուին», «Կառավարության հրաժարական», «Արտահերթ ընտրություններ» կարգախոսները։ 

Ի պատասխան միջոցառման լայնամասշտաբ բնույթին՝ Մալթեփեում և հարակից շրջաններում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։

Ընդդիմադիր ճամբարը Իմամօղլուին պաշտոնապես առաջադրել է Թուրքիայի նախագահի թեկնածուի պաշտոնում։ Մարտի 23-ին անցկացված կուսակցական փրայմերիզների արդյունքներով նրա թեկնածությանը աջակցել է ավելի քան 14,8 միլիոն քաղաքացի՝ ըստ ԺՀԿ-ի  առաջնորդ Օզգյուր Օզելի։

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կալանավորվել էր մարտի 23-ին, որից հետո նրան նաև պաշտոնազրկել են։ Իմամօղլուն մեղադրվում է զինված ահաբեկչական կազմակերպությանը հարելու, հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մրցույթների արդյունքները կեղծելու և կաշառակերության համար։ 

Հայերեն

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նշվել է օպերատիվ-մարտական ստորաբաժանման կազմավորման 30-ամյակը

ԿԸՀ-ն սահմանել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետները

Վարչապետը Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպել է տեղի գործարարների հետ

Աջափնյակում այս տարի կկառուցվի ու կբարեկարգվի 11 բակային տարածք

COP17-ի ընթացքում կսահմանվի շուրջօրյա հերթապահություն ՀԷՑ-ի բոլոր մասնաճյուղերում

ՊԵԿ-ը բացահայտել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման շղթա