ԵՄ պատժամիջոցները Ռուսաստանի դեմ ուժի մեջ կմնան մինչև պատերազմի ամբողջական ավարտը․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
1 րոպեի ընթերցում

Եվրամիությունը չի վերացնի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները մինչև Ուկրաինայում պատերազմի լիակատար ավարտը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆրանսիական LCI հեռուստաալիքի եթերում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Պատժամիջոցները չափազանց կարևոր են։ Դրանք ցավ են պատճառում»,-նշել է նա՝ ընդգծելով, որ ԵՄ սահմանած միջոցներն արդյունք են տալիս և չեն վերացվի մինչև ռազմական գործողությունների լիակատար դադարեցումը։
Եվրահանձնաժողովի ղեկավարը նաև շեշտել է, որ Ուկրաինան ինքն է որոշելու, թե որն է իր համար ամուր խաղաղությունը։
«Կիևին անհրաժեշտ են անվտանգության հստակ երաշխիքներ, որպեսզի բացառվի Ռուսաստանի հետ նոր պատերազմի հնարավորությունը»,-հավելել է նա։