ԱԺ-ն քննարկում է Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը
1 րոպեի ընթերցում

Խորհրդարանը քննարկում է Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում Ժիրայր Մխիթարյանի թեկնածության հարցը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ նիստում փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրեց, որ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնի համար ԱԺ-ին է առաջարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Ժիրայր Մխիթարյանի թեկնածությունը:
Թեկնածուին ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը: