Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջարկվել է Մարիաննա Բաղինյանի թեկնածությունը
1 րոպեի ընթերցում

Ազգային ժողովը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում Մարիաննա Բաղինյանի թեկնածության հարցը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտնեց, որ մրցութային խորհրդի որոշմամբ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջարկվել է Մարիաննա Բաղինյանի թեկնածությունը:
ԱԺ նիստում թեկնածուին ներկայացրեց մրցութային խորհրդի անդամ Արուսյակ Ջուլհակյանը:
Բաղինյանը 2021 թ սեպտեմբերի 13-ից մինչև օրս աշխատում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում՝ որպես Բարեվարքության ուսումնասիրության վարչության պետ: