Աշխարհ

Բոլիվիայում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել հեղեղումների պատճառով

1 րոպեի ընթերցում

Բոլիվիայում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել հեղեղումների պատճառով

Բոլիվիայի կառավարությունն արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել անձրևներից առաջացած հեղեղումների պատճառով, որոնք վերջին ամիսներին ավելի քան 50 մարդու կյանք են խլել։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է երկրի նախագահ Լուիս Արսեն։

«Տարերային աղետները հարկադրում են արտակարգ դրություն հայտարարել երկրում: Այսօր մենք հրապարակել ենք համապատասխան հրամանագիրը, որը կարագացնի հասցված վնասի դեմ պայքարում ներգրավված բոլորի աշխատանքը», - ասել է  նա մամուլի ասուլիսում։

Արսեի խոսքով՝ տեղատարափ անձրևներից տուժել է 209 մունիցիպալիտետ։ 

«Այս տարի (տարերքից) ոչնչացել է 818 տուն, որոնք մենք կվերականգնենք։ Մենք ունենք տվյալներ 51 զոհի մասին, 8 մարդ համարվում է անհետ կորած», - հայտնել է պետության ղեկավարը։

Բոլիվիայում անձրևների սեզոնն սկսվել է 2024 թ. նոյեմբերին։ Վերջին շաբաթվա ընթացքում իրավիճակը սրվել է։ Իշխանությունների տվյալներով՝ այս սեզոնին տեղացած անձրևներն ամենասաստիկն են դարձել վերջին 40 տարվա ընթացքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում