Հայաստանը Գերմանիային է հանձնել գողություն կատարելու կասկածանքով հետախուզվող անձին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը:
«Բնակարանից առանձնապես խոշոր չափի գողություն կատարելու մեջ մեղադրվող Գ.Ն.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ: