Ucom-ը միանում է «ԴեմԱռԴեմ. Սերունդների երկխոսություն» մարզային ֆորումին

4 րոպեի ընթերցում

Ucom-ը, լինելով նորարարական և տեխնոլոգիաների ոլորտում կրթական ծրագրերի ակտիվ աջակից, հայտարարում է «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն» մարզային ֆորումին միանալու մասին։

«Մարզերի երեխաները մարզերում» կազմակերպության կողմից անցկացվող միջոցառումը տեղի կունենա մարտի 29-ին Տաշիրի մշակույթի կենտրոնում։ 

Ոչ միայն Ucom-ն աջակցում է միջոցառման կազմակերպմանը, այլ նաև ընկերության աշխատակիցներն ակտիվորեն մասնակցում են աշխատանքներին՝ որպես մենթոր, պանելային քննարկման մոդերատոր և այլն։

Այս նախաձեռնության նպատակն է ստեղծել հարթակ, որտեղ մարզերում ապրող տաղանդավոր երեխաները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց եզակի փորձառությունն ու հաջողությունները՝ ոգեշնչելով ինչպես հասակակիցներին, այնպես էլ ավագ սերնդին։

«Մեզ համար մեծ պատիվ է լինել այս ֆորումի մի մասը և կիսվել մեր փորձով։ Բայց նաև ուրախ ենք լսել երիտասարդների գաղափարները, քանի որ հաճախ նրանք ավելի բաց են փոփոխությունների նկատմամբ։ Մենք Ucom-ում միշտ պատրաստակամ ենք աջակցելու նման նախաձեռնությունների Հայաստանի տարբեր մարզերում՝ երիտասարդների գաղափարները լսելի դարձնելու և զարգացնելու համար», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«ՄԵՄ-ը միշտ առաջնահերթություն է տվել մարզերում ապրող երիտասարդների ինքնադրսևորմանն ու զարգացմանը։ Այս ֆորումը ևս մեկ կարևոր քայլ է՝ նրանց համար հնարավորություններ ստեղծելու, որպեսզի իրենց ձայնը լսելի լինի նաև իրենց համայնքներից դուրս։ Իսկ համագործակցությունը և համախմբվածությունը մեր հաջողության բանալին են։ Ucom-ի նման գործընկերների ներգրավվածությունը ցույց է տալիս, որ բիզնեսը, հասարակական հատվածը և համայնքները կարող են միավորվել՝ հանուն երիտասարդների զարգացման», - ասել է «Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ-ի նախագահ Արամայիս Մարգարյանը։

Ֆորումը, որը կհամախմբի 500 կրտսեր և ավագ սերնդի ներկայացուցիչների, երիտասարդներին հնարավորություն կտա փոխանակվել փորձով Հայաստանի առաջատար մասնագետների, գործարարների և մտավորականների հետ։

Նշենք, որ մարզային ֆորումի ընթացքում սպասվում են ելույթներ պատանի խոսնակների կողմից, հարցուպատասխան սեսիաներ, ցուցադրություններ, համագործակցային կապերի ստեղծում, պանելային քննարկում, և վերջում՝ եզրափակիչ համերգ՝ օրը տոն դարձնելու նպատակով։ 

Երիտասարդների թվային և տեխնոլոգիական կրթությունը մեծ տեղ է զբաղեցնում Ucom-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերում։ Այս միջոցառման աջակցությունը նաև համապատասխանում է ընկերության այն մոտեցմանը, ըստ որի երիտասարդներին անհրաժեշտ է հնարավորություններ տրամադրել սովորելու, զարգանալու և իրենց գաղափարներով ու նախաձեռնություններով տարբեր ոլորտներում փոփոխություններ առաջարկելու համար։ 

«Մարզերի երեխաները մարզերում» սոցիալ-կրթական ՀԿ է, որի նպատակն է ստեղծել կիրթ, հայրենատեր, ամուր արժեհամակարգով առանջնորդների ապակենտրոն համայնք՝ հանուն Հայաստանի համաչափ զարգացման։ 

Այս պահին համայնքում ներգրավված են ավելի քան 400 ակտիվ կամավորներ Հայաստանի բոլոր մարզերից և Ջավախքից, ինչպես նաև Հայաստանից և Սփյուռքից ավելի քան 100 փորձառու մենթորներ։

Հայերեն English Русский

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին