Անցյալն ու ներկան՝ Մհեր Մխիթարյանի մեկանաբանությամբ. «Բոհեմ» թատրոնի բեմում էր «Ես չեմ, դու ես» սթենդ ափը

3 րոպեի ընթերցում

Հումորիստ, դերասան Մհեր Մխիթարյանը «Ես չեմ, դու ես» նոր սթենդ ափով հանդիսատեսի հետ փորձում է անկեղծ լինել և խոսել առօրյա, կենցաղային, անձնական խնդիրների մասին, որոնք շատերին են մտահոգում։

Մխիթարյանը վերլուծում է երեկն ու այսօրը, մատնանշում է առաջընթացի դրական ու բացասական կողմերն ու կյանքն առավել հեշտացնելու իր տարբերակներն է առաջարկում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սթենդ ափը, որը դահլիճում ներկա հանդիսատեսին ժպիտ, ծիծաղ պարգևեց, որոշ հարցերի մասին մտածելու առիթ ընձեռեց, «Բոհեմ» թատրոնի բեմ բարձրացավ մարտի 26-ին։

Մինչ բեմ բարձրանալը Մխիթարյանը խոստովանեց՝ լարվածությունը հասնում է գագաթնակետին։ «Սա իմ երկրորդ անհատական սթենդ ափն է։ Առաջինը «Պոնտեր»-ն է, որը հաջողություն ունեցավ։ Կարծեցի՝ ժամանակն է նոր սթենդ ափով ներկայանալ»,-ասաց Մխիթարյանը։

Նրա խոսքով՝ հատուկ թեմա չեն ընտրել, սակայն խոսում են հարցերի, երևույթների մասին, որոնց մարդիկ քաջածանոթ են, որոնց առնչվում են օրվա ընթացքում։ «Անդրադառնում եմ իմ անձնական կյանքին, ամուսնանալու կամ չամուսնանալու հարցին, հիշատակում եմ, որ քեռի եմ։ Այն հարցերը, որոնք կյանքում ինձ շատ են տալիս, երբեմն ձանձրացնում են, բարձրաձայնում եմ հումորի միջոցով»,-նշեց նա։

Մհեր Մխիթարյանը ամիսներ առաջ երկրպագուներին ներկայացրեց «Բարի օր 2» ֆիլմը, որը սիրվեց։ Նա խոստովանեց՝ կինոն ու բեմը շատ տարբեր են, բեմում և տեսախցիկի առաջ լինելը՝ ևս։ «Ֆիլմի մասշտաբներն ավելի մեծ են, բայց  իմ կյանքում և՛ կինոն, և՛ սթենդ ափը կարևոր տեղ են զբաղեցնում։ Տասից ավելի տարի է՝ զբաղվում եմ սթենդ ափով և լավ գիտեմ ժանրը, սակայն շատ բարդ է, քանի որ տեղի հանդիսատեսն ավելի բծախնդիր է, բայց գնահատում է լավ հումորը»,-շեշտեց հումորիստը։

Սթենդ ափի սցենարը գրել են Օնո Մանուկյանը, Գարիկ Գևորգյանը, Վազգեն Օհանյանը։

Գարիկ Գևորգյանի խոսքով՝ Մհերն իր լավ ընկերն է։ «Երբ սթենդ ափի սցենար ես գրում որևէ հումորիստի համար, շատ կարևոր է, որ համամիտ լինես նրա հետ, որպեսզի մտքերի բախում չլինի։ Այդ առումով մեր աշխատանքային գործընթացը լավ է ստացվում, որովհետև ընկերներ ենք, և այն երևույթները, որոնց սցենարիստներս բացասաբար ենք վերաբերվում, բացասաբար է վերաբերվում նաև Մհերը»,-նշեց սցանարիստն ու հավելեց՝ խոսել են և՛ հին, և՛ նոր թեմանեի մասին, սակայն՝ իրենց դիտանկյունից։

Նա ոչ միայն սթենդ ափերի, այլև մոնոներկայացումների սցենարներ է գրել ու հավաստիացնում է, որ ժանրերը շատ տարբեր են։ Սթենդ ափում էական նշանակություն ունեն անհատի, տվյալ տեքստը ներկայացնող հումորիստի կյանքը, նրա մտքերն ու ապրելակերպը, ամեն բան հնարավորինս իրական ու անկեղծ պետք է լինի՝ զերծ անբնական ու մտացածին պատկերներից։ 

«Ես չեմ, դու ես» սթենդ ափը հնարավոր կլինի դիտել նաև մարտի 26-ին և ապրիլին։

Հայերեն

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը