Ռազմական

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի խոսքով՝ ատեստավորման գործընթացն ակնհայտ դրականորեն է ազդել ԶՈՒ մարտական պատրաստության բարձրացման վրա

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի խոսքով՝ ատեստավորման գործընթացն ակնհայտ դրականորեն է ազդել ԶՈՒ մարտական պատրաստության բարձրացման վրա

Հայաստանի պաշտպանության նախարարության զորավարժարաններից մեկում մարտի 25-ին անցկացվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացի կրակային պատրաստության քննությունը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, քննական գործընթացին հետևել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։

Դիտարկելով բարձրագույն և ավագ սպայակազմերի արձանագրած ցուցանիշները՝ գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը գոհունակությամբ արձանագրել է, որ ատեստավորման գործընթացն ակնհայտ դրականորեն է ազդել ԶՈՒ մարտական պատրաստության բարձրացման վրա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում