Եվրոպայի անվտանգությունն անհնար է առանց Թուրքիայի. Էրդողան

2 րոպեի ընթերցում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախարարների կաբինետի նիստից հետո հեռուստաուղերձում հայտարարել է, որ Եվրոպայի անվտանգության ապահովումն առանց Թուրքիայի մասնակցության անհնար է, և դա ցույց են տվել վերջին շաբաթների թեժ բանավեճերը։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»֊ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ 

«Եվրոպայի կարիքը Թուրքիայից ոչ միայն անվտանգության ոլորտում, այլ նաև շատ այլ ոլորտներում, այդ թվում՝ տնտեսության, դիվանագիտության և առևտրի, բացահայտորեն ճանաչվել է», - հայտարարել է նա։ 

Էրդողանն ընդգծել է, որ Անկարան պատրաստ է զարգացնել հարաբերությունները եվրոպական երկրների և ԵՄ-ի հետ ընդհանուր շահերի շրջանակում և փոխադարձ հարգանքի հիման վրա։ 

«Քանի որ մեր եվրոպացի ընկերները ռացիոնալ հիմքի վրա են ձևակերպում իրենց քաղաքականությունը, նրանք գիտակցում են Թուրքիայի հետ հարաբերությունների կարևորությունը։ Մենք դրանք տեսնում ենք որպես խոստումնալից զարգացումներ Թուրքիա-ԵՄ հարաբերությունների ապագայի համար»,- ասել է նա։ 

Թուրքիայի նախագահի խոսքով՝ աշխարհում տեղի ունեցող արագ և անկանխատեսելի փոփոխությունները վկայում են Անկարայի և Բրյուսելի միջև հետագա երկխոսության և ինստիտուցիոնալ համագործակցության անհրաժեշտության մասին։ 

Մեկնաբանելով թուրք-ամերիկյան հարաբերությունների հեռանկարները՝ Թուրքիայի նախագահը նշել է, որ միանգամայն հնարավոր է, որ Անկարայի և Վաշինգտոնի հարաբերությունները այլ լիցք ստանան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկետի ընթացքում։ 

Խոսելով ամերիկացի գործընկերոջ հետ վերջերս կայացած հեռախոսազրույցի մասին՝ նա նշել է, որ խոսակցությունն անցել է անկեղծ մթնոլորտում։ Քննարկվել են բազմաթիվ կարևոր հարցեր, այդ թվում՝ երկկողմ ապրանքաշրջանառությունը 100 միլիարդ դոլարի հասցնելու հետ կապված բոլոր առկա խոչընդոտների վերացումը։

Հայերեն Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում