Հայաստան

Հայաստանում տեղադրված օդերևութաբանական ալեհավաքները հնարավորություն են ընձեռել արբանյակից եղանակի 3D պատկերներ ստանալ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում տեղադրված օդերևութաբանական ալեհավաքները հնարավորություն են ընձեռել արբանյակից եղանակի 3D պատկերներ ստանալ

ՀՀ պետական բյուջեի միջոցներով անցած տարի ձեռք է բերվել և տեղադրվել 9 ավտոմատ օդերևութաբանական կայան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը՝ Օդերևութաբանության համաշխարհային օրվան և ՀՀ-ում Անտառագետի, Ջրաբանի, Օդերևութաբանի օրվան նվիրված հանդիսավոր նիստում ներկայացնելով 2024 թվականի արդյունքները։

«23 ավտոմատ օդերևութաբանական կայաններ համալրվել են ձյան ծածկույթի բարձրության, մինչև 80 սմ խորությամբ հողի խոնավության և հողի ջերմաստիճանի տվիչներով։ Տեղադրվել են Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում ձեռք բերված 2 օդերևութաբանական արբանյակային ալեհավաքներ և 2 սերվերներ, որոնց միջոցով հնարավորություն է ընձեռվել երրորդ սերնդի «Meteosat» արբանյակից ստանալ եղանակի 3D պատկերներ՝ ջերմաստիճանի, ջրային գոլորշիների ամպամածության և այլ օդերևութաբանական տարրերի վերաբերյալ՝ Եվրոպայի տարածքի համար»,-ներկայացրեց Ազիզյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում