Թուրքիայում ցուցարարների մասսայական ձերբակալություններ են իրականացվել

1 րոպեի ընթերցում

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության պատճառով Թուրքիայում բողոքի ցույցերի մեկնարկից ի վեր չորս օրվա ընթացքում բերման է ենթարկվել ավելի քան 1,1 հազար ցուցարար, բախումների ընթացքում վիրավորվել է 123 ոստիկան։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին X-ում կատարված գրառմամբ հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան: 

«Մեր ոստիկաններից 123-ը վիրավորվել են ցույցերի ժամանակ։ Բողոքի ակցիաների ընթացքում առգրավվել են ծծմբային թթու, քարեր, փայտեր, հրավառ նյութեր, մոլոտովի կոկտեյլներ, կացիններ և դանակներ։ Շարունակվում են դատական ​​գործերը նրանց նկատմամբ, որոնք հարձակվել են ոստիկանների վրա, վնասել են հանրային գույքը և սպառնացել մեր ժողովրդի անվտանգությանը։ 2025 թվականի մարտի 19-ից մարտի 23-ը բերման է ենթարկվել ապօրինի գործողություններ կատարելու մեջ կասկածվող 1133 անձ։ Բերման ենթարկվածների թվում հայտնաբերվել են 12 տարբեր ահաբեկչական կազմակերպությունների հետ կապ ունեցող անձինք»,-գրել է նախարարը։

Հայերեն Русский

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին