Կանադայի նոր վարչապետն ապրիլին արտահերթ ընտրություններ է նշանակել

2 րոպեի ընթերցում

Կանադայի նոր վարչապետ, Լիբերալ կուսակցության առաջնորդ Մարկ Քառնին արտահերթ ընտրություններ է նշանակել ապրիլի 28-ին՝ հայտարարելով, որ իրեն ուժեղ մանդատ է պետք՝ հասցեագրելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից եկող սպառնալիքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ 

Մարտի 14-ին իր երդմնակալության ժամանակ Քառնին ասել էր, որ հարգում է Թրամփին և կարող է աշխատել նրա հետ։ Սակայն մարտի 23-ի իր ելույթը հակասում էր նախորդ հայտարարություններին։ 

«Մենք կանգնած ենք մեր կյանքի ամենակարևոր ճգնաժամի առջև՝ նախագահ Թրամփի չարդարացված առևտրային գործողությունների և մեր ինքնիշխանության նկատմամբ սպառնալիքների պատճառով։ Մեր պատասխանը պետք է լինի կառուցել ուժեղ տնտեսություն և ավելի անվտանգ Կանադա։ Նախագահ Թրամփը պնդում է, թե Կանադան իսկական երկիր չէ։ Նա ցանկանում է կոտրել մեզ, որպեսզի Ամերիկան տիրի մեզ։ Մենք թույլ չենք տա, որ նման բան տեղի ունենա», - ասել է Քառնին:

Կանադայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները բավական սրվել են այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը մաքսատուրքեր է սահմանել իր առևտրային վաղեմի գործընկերոջ նկատմամբ և սպառնացել է Կանադան դարձնել ԱՄՆ-ի 51-րդ նահանգը։ 

Ըստ հարցումների՝ Լիբերալ կուսակցությունը, որը Կանադայում իշխանության գլխին է կանգնած 2015 թվականից և տարվա սկզբին լրջորեն զիջում էր պաշտոնական ընդդիմություն հանդիսացող Պահպանողական կուսակցությանը, այժմ փոքր-ինչ առաջ է անցել իր մրցակիցներից։ Ըստ Angus Reid վիճակագրական ինստիտուտի տվյալների՝ լիբերալներն ունեն հանրության 42%-ի վստահությունը, իսկ պահպանողականները՝ 37%-ի։ 

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով