Հայաստան

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

1 րոպեի ընթերցում

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում մարտի 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում`հատկապես գիշերը ձյան տեսքով, մարտի 22-ի ցերեկն առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։ «Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: 

Մարտի 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 24-27-ին ցերեկային ժամերին կբարձրանա 8-10 աստիճանով։

Երևան քաղաքում մարտի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-ի ցերեկը, 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում